ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երբ կլինի Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպումը պարզ չէ
2019-01-30 18:58:18

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ի թիվս այլ հարցերի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է նաև ղարաբաղյան խնդիրը  տեղեկանում ենք նրա թվիթերյան էջից:

Ղարաբաղյան խնդրի մասին Երևանում խոսել է նաև ՌԴ փոխագն Գրիգորի Կարասինը: Նա վստահեցրել է որ հարաբերական հանգիստ վիճակը գոհացնում է միջազգային հանրությանը:

Կարասինն ասել է, որ առաջիկայում նախատեսվող հանդիպումները ղարաբաղյան խնդրով  պետք է լավ նախապատրաստվեն, որպեսզի դրանք բովանդակալից լինեն, իրական արդյունքներ ունենան և առաջընթաց արձանագրեն:

0:00
0:00

Ղարաբաղյան խնդրով Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանային լարվածությունը շարունակում է Ռուսաստանի ներգրավվածությամբ լայնածավալ ռազմական հակամարտության հավանական աղբյուր հանդիսանալ՝ հայտարարում է Միացյալ Նահանգների ազգային հետախուզական ծառայության ղեկավարը:

Դենիել Քոութսը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովին աշխարհում ռազմական կոնֆլիկտների սպառնալիքների ռիսկերի գնահատման վերաբերյալ ուղերձում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Ի տարբերություն ամերիկացի պաշտոնյայի՝ ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը վստահեցնում է, որ վերջին ամիսներին ղարաբաղյան խնդրում հանգստությունը և իրադրության համեմատաբար կանխատեսելիությունը գոհացնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին վստահեցնում է.

«Այսօր չափազանց կարևոր է, որ միջազգային իրադրությունը  ղարաբաղյան  խնդրի շուրջ լինի կանխատեսելի ու հանգիստ և մենք գոհունակությամբ փաստում ենք, որ վերջին ամիսներին բնորոշ է դարձել  այդ հանդարտությունը, համեմատաբար կանխատեսելիությունը: Այդ առումով միջազգային հանրության մոտ կա կոնսենսուս բոլոր մասնակիցները, եռանախագահներ երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Եվրամիությունը՝ բոլորը համակարծիք են, որ ուժային սցենարները պետք է կտրականապես բացառվեն»:

Ռուբեն Մեհրաբյանն անկախ ներկա իրավիճակից փաստում է` Երևանի ու Բաքվի պատկերացումները ղարաբաղյան խնդրում էապես տարբերվում են.

«Դա շատ դրական կոչ է, մեր ժողովուրդը միշտ էլ պատրաստ է խաղաղության, բայց պատրաստվելով խաղաղության պետք է  պատրաստվել նաև պատերազմի»:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր  անհնար է համարում Արցախին բանակցություններում  ներգրավելը: Ադրբեջանը պատրաստ  չէ զիջումների ու հաշվի առնելով, որ կողմերի նպատակները շատ տարբեր են, ապա հարաբերական անդորրը տևական չի կարող լինել.

«Ընդհանուր իրավիճակը ավելի բարենպաստ է՝ այսինքն քիչ է կրակոցը, բայց ինձ դժվար է պատկերացնել  այդ կայունության աստիճանը, ուժի կիրառման նվազումը:  Հավանական է,  որ  այս իրավիճակը երկար կայուն մնալ չի կարող, թեև հնարավոր է նաև այլ կերպ լինի: Ինչու եմ այդպես կարծում, քանի որ հայկական ու ադրբեջանական կողմերի նպատակները տարբեր են»:

Քաղաքագետը տեսնում է, որ այս պահին երկու երկրների առաջնորդների հանդիպում է նախապատրաստվում, հաշվի առնելով դավոսյան մեկուկես ժամ տևած ոչ պաշտոնական հանդիպման հանգամանքը եզրակացնում է՝ գործընթացն ակտիվանում է: Թե երբ կլինի Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպումը պարզ չէ:

Փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով հնարավոր հանդիպման հավանականության մասին ՀՀ ԱԳՆ-ն  ոչ հաստատում  է, ոչ հերքում. ամեն բան հնարավոր է՝ ասում է նախարարը:

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը  այս տարվա ընթացքում ղարաբաղյան խնդրում ճեղքում արձանագրելու  հավանականության հարցը բարդ է համարում: Բոլորն են առաջընթաց ակնկալում, սակայն  նրա կարծիքով  պետք է իրատես լինել և հենվել առողջ բանականության վրա և այն բանակցությունների ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև՝ միջազգային հանրության ու Մինսկի Խմբի միջնորդների աջակցությամբ: