Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Մարզահամերգային համալիրի տնօրեն է ընտրվել Կարեն Ղազարյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Այսօր առավոտյան 11-ին սկսվեց և ժամը 8-ին ավարտվեց Մարզահամերգային համալիրի տնօրենի մրցույթը։ Ստացվել էր 24 հայտ, ներկայացել էին 21 հոգի, որոնցից մեկը ընթացքում հրաժարվեց մասնակցությունից և հեռացավ։ Հանձնաժողովի գնահատականների հանրագումարի արդյունքում ամենաբարձր բալեր ստացավ և ընտրվեց Կարեն Ղազարյանը։ Շնորհավորում եմ պարոն Ղազարյանին և մաղթում բեղմնավոր աշխատանք»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկոյան պարզ կլինի, թե ով կստանձնի Մարզահամերգային համալիրի տնօրենի պաշտոնը: Այսպաշտոնը թափուր է նախորդ տարվանից, քանի որ լրացել էր տնօրեն Վազգեն Ասատրյանի պաշտոնավարման ժամկետը։