ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-01-31 10:11:15
  • «Հայկական Ժամանակ». Պարգևատրում առանց չափորոշիչի
  • «168 ժամ». Կենտրոնական բանկը ռիսկի է գնում
  • «Ժողովուրդ». Նպաստն ուշացրել են
  • «Ժամանակ». Հայաստանը վերջապես կունենա՞ Լարսին այլընտրանք

Պարգևատրում առանց չափորոշիչի

Պարգևավճարների թեման մամուլում շարունակվում է: Ըստ «Հայկական ժամանակի» այն թեժացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, երբ հայտարարեց, որ ութ ամսվա համար 14 մլն. դրամ պարգևավճար է ստացել: «Հայկական ժամանակի» զրուցակից « Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանին անհանգստացնում է, թե արդյոք այդ գումարը, որ ստացել է ՊԵԿ ղեկավարը, շա՞տ է, թե՞ քիչ:

«Չկան չափորոշիչներթե ինչպես է գնահատվում պաշտոնյայի աշխատանքը, արժա՞նի էր այդ պարգևավճարին, թե՞ արժանի չէր: Այդ պաշտոնատար անձն ասում է, որ արժանի է, քանի որ արդյունքեր է ապահովել՝ պետական բյուջեի մուտքերի մասով: Ամբողջ խնդիրը ծագել է չափորոշիչների բացականության պատճառով: Կարող եմ հավաստիացնել, որ նախկինում շատ ավելի բարձր է եղել, ինչպես նաև ՝ փակ, գաղտնի ծրարներով: Այն ժամանակ սակայն այդպիսի աղմուկ չի եղել»,- ասել է պատգամավորը:

Հայկ Գևորգյանն ընդգծել է, որ առաջիկայում պարգևավճարների մասին տեղեկատվությունը փակ չի լինելու, նա նաև կարծում է, որ պարգևավճերների շուրջ բարձրացված աղմուկն ավելի շուտ արհեստական է՝ քան բնական. «Շատ բնական է, որ սա հասարակույանը հետաքրքրում է: Ակնհայտորեն, կա նաև աղմուկի արհեստական մասը, ինչ-որ մարդկանց մի խումբ՝ հայտնի աղբյուրներից սնվող, առավոտից արթնանում ու սկսկում է դրա մասին գրել: Տեսնում են, որ քննարկում ենք, լուծումներ ենք փնտրում, բայց օրը 20 անգամ գրելու իմաստը չկա»:

«168 ժամ». Կենտրոնական բանկը ռիսկի է գնում

«168 ժամը» արձանագրում է, որ բավական երկար ընդմիջումից հետո ԿԲ խորհուրդը թուլացրեց դրամավարկային քաղաքականության պայմանները: Որոշվել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6-ից դարձնելով 5.75%: Ըստ թերթի՝ այդ քայլն աննախադեպ է վերջին երկու տարվա կտրվածքով: Բավական երկար ժամանակ ԿԲ-ն խուսափում էր գնալ վերաֆիանանսավորման տոկոսադրույքի նվազեցման՝ չնայած գնաճի ցածր մակարդակին: Վերջին անգամ այն վերանայվել է 2017թ.-ի փետրվարին: Այսինքն գրեթե երկու տարի առաջ, երբ ԿԲ 0.25 կետով նվազեցրեց փողի գինը, թեև այն ժամանակ և հիմա, ինչպես թերթն է նշում, գնաճի ցուցանիշով տարբերությունն ահռելի է:

Նախորդ վերանայման ժամանակ Հայաստանում գնաճ չկար, նույնիսկ գնանկում էր: Այս անգամ իրավիճակը բոլորովին այլ է, անցած տարվա դեկտեմբերին 12-ամսյա հատվածում արձանագրվել է 1.8 %-ոց գնաճի մակարդակ:

ԿԲ-ի կարծիքով իրավիճակն սպառողական շուկայում գնաճի մասով կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանի ցածր մակարդակում: Թերթը նման լավատեսության համար հիմքեր չի տեսնում:

«Ամեն դեպքում մի շարք կարևոր ապրանքային շուկաներում վերջին շրջանում ձևավորվել են գնաճային բավականին լուրջ ռիսկեր: Խոսքը վերաբերում է առաջին հերթին հացին ու հացամթերքին, որոնք թանկացման միտումներ են դրսևորում՝ կապված ներմուծման գների բարձրացման հետ: Հաշվի առնելով, որ ներքին գնաճը դեռևս բավականին հեռու է արտաքինի համեմատ, այստեղ կարող ենք նոր և խորքային զարգացումների ականատես լինել:

Գնաճային ռիսկեր կան նաև բազմաթիվ այլ ապրանքային շուկաներում՝ պայմանավորված ինչպես տարեսկզբից գործողության մեջ մտած հարկային օրենսդրության փոփոխություններով, այնպես էլ երրորդ երկրներից ավելի քան 580 ապրանքների ներմուծման մաքսատուրքերի բարձրացմամբ»-գրում է թերթը:

Նպաստն ուշացրել են

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են զանգահարել քաղաքացիներ եւ տեղեկացրել, որ իրենք դեռ չեն ստացել իրենց հասանելիք «Աղքատության նպաստը»: Նրանցից տիկին Վերան թերթին փոխանցել է, որ իրենք այն սովորաբար ստացել են հունվարի 22-ին, 23-ին կամ 24-ին: Բայց պարզվում է, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն արդեն մեկ շաբաթ է, ինչ ուշացրել է նպաստի վճարումը:

Քաղաքացիների խոսքերով` նախարարության «Թեժ գիծ» ծառայության աշխատողն իրենց փոխանցել է, որ կառավարությունը նպաստների բաշխման գործընթացի վերաբերյալ որոշման նախագծին սահմանված ժամկետից ուշ է հավանություն տվել:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Սոցապ նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանին, որն արձագանքել է` նշելով, որ հունվարի 31-ից կսկսվի նպաստի բաշխման գործընթացը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է հետաքրքրվել ուշացման պատճառների մասին եւ փոխանցել կառավարության կողմից ժամկետից ուշ որոշման նախագիծն ընդունելու մասին տեղեկությունը: Հարցին ի պատասխան, ասել է. «Որոշումը նոր է ... ալո, ալո ալո...»,- եւ կախել լսափողը: «Հավանաբար հարցը անհարմար դրության մեջ դրեց նրան»,-ենթադրում է թերթը:

Հայաստանը վերջապես կունենա՞ Լարսին այլընտրանք

«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի և Ռուսաստանի կառավարությունները գործնական քայլեր են ձեռնարկում, որոնք ուղղված են Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմանակետերում ապրանքների ներմուծման և արտահանման մոնիտորինգն ապահովելուն: Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին հայտարարել է, որ այդ հարցով Վրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 8-9 ը:

Ինչպես ավելի վաղ նշել էինք, եթե այս հանդիպումը հաջող ավարտ ունենա, Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով բեռների տարանցումը կարող է սկսվել արդեն մարտի վերջից, և Հայաստանը վերջապես կունենա Վերին Լարս անցակետի հուսալի և տնտեսապես ավելի ձեռնտու այլընտրանք»: