ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Գերմանիայում է
2019-01-31 10:35:35

Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Երեկ ուշ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի օդանավը վայրէջք է կատարել Քյոլնում: Այսօր Փաշինյանը ելույթ է ունենալու Քյոլնի տեխնիկական համալսարանում, պատասխանելու է բուհի դասախոսների, ուսանողների հարցերին, վարչապետին ընդունելու է Քյոլնի քաղաքապետը, օրվա երկրորդ կեսին Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է հայ համայնքի շուրջ 600 ներկայացուցիչների հետ, Գերմանիայում բնակվող հայերը վարչապետին հարցեր ուղղելու հնարավորություն կունենան: Արդեն վաղը Բեռլինում տեղի կունենան պաշտոնական հանդիպումները. իր նստավայրում Հայաստանի վարչապետին ընդունելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Երկու երկրների ղեկավարները ճաշի շուրջ քննարկում կանցկացնեն, բանակցությունների ավարտին Մերկելն ու Փաշինյանը հանդես կգան մամուլի ասուլիսով:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական այցով Հայաստանում էր 2018թ. օգոստոսի 24-25-ին:
Այցի շրջանակներում կայացան հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում ունեցավ նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Բարձրաստիճան հյուրը այցելեց նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Տես նաև՝