ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշային աղյուսակում 62-րդն է
2019-01-31 10:57:06

Հայաստանը Global Finance ամերիկյան հրատարակության հրապարակած աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշային աղյուսակում 128 երկրների շարքում 62-րդ տեղում է: Մեր տարածաշրջանում առաջատարը Վրաստանն է, զբաղեցնում է 49-րդ տեղը:  Հայաստանը երկրորդ է:

Ադրբեջանը 71-րդն է, Թուրքիան՝ 107-ը, իսկ Ռուսաստանը՝ 108-րդ:

Գնահատումն արվել է՝ հաշվի առնելով այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են հակամարտության հնարավորությունը, տնտեսական զարգացման մակարդակը, բնական աղետների հավանականությունը և քաղաքացիների պաշտպանվածությունը:

Վարկանիշային աղյուսակի առաջին տեղում է Իսլանդիան: Աշխարհի ամենաանվտանգ երկրների լավագույն հնգյակում Իսլանդիային հաջորդում են Ավստրիան, Պորտուգալիան, Ֆինլանդիան և Շվեյցարիան:

Ամենավատ արդյունքն ունեն Նիգերիան, Սալվադորը, Գվատեմալան, Եմենը և Ֆիլիպինները: