ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունն այսօր կշարունակվի
2019-01-31 11:34:16

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունն այսօր կշարունակվի` հայտնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը։ Դատական նիստը նշանակված է ժամը 14:00-ին:

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունը հետաձգվել էր հունվարի 29-ին` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ կայացած նիստում:

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրուցում տեղեկացրել էր, որ դատախազները դատավորից ժամանակ են խնդրել, որպեսզի պաշտպանների կողմից ներկայացված բողոքներին ծանոթանան և նախապատրաստեն իրենց փաստարկները:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշում է կայացրել բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են նախորդ տարվա դեկտեմբերի 26-ին, և դատարանին խնդրել են որոշել սահմանվող գրավի չափը:

Դատարանը միևնույն ժամանակ քննել է նաև Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը: