ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱՄՆ Պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը:
2019-01-31 13:27:39

ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ղեկավարի փոխտեղակալ Լաուրա Կուպերը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը մասնակցել հայկական բանակի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը՝ տեղեկացնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից: Նա իր ելույթում հանավություն է տվել հայկական զինված ուժերի ներդրմանը միջազգային խաղաղապահ առաքելություններում, գնահատել է Հայաստանի հավատարմությունն Աֆղանստանում «Վճռական աջակցություն» խաղաղապահ առաքելությանը և ընդգծել է, որ Հայաստանը այն երկրների հնգյակում է, որոնք, չլինելով ՆԱՏՕ-ի անդամ, Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերի կազմում խաղաղապահ առաքելություն են իրականացնում:

Լաուրա Կուպերը խոսել է նաև Հայաստանի զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի 15-ամյա համագործակցության մասին: Նա հայտնել է Հայաստան այցելելու հետաքրքրության, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև պաշտպանության ոլորտում կապերը խորացնելու ուղիներ որոնելու, ազատ և զարգացող Հայաստանին աջակցելու, միջազգային և գլոբալ անվտանգության ապահովման հարցում համատեղ աշխատելու ցանկության մասին: