ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հասմիկ Գրիգորյանը՝ հեղինակավոր «Միջազգային օպերային մրցանակաբաշխության» անվանակարգում
2019-01-31 14:36:48

Հեղինակավոր «Միջազգային օպերային մրցանակաբաշխությանը» (The International Opera Awards) «Female Singer» անվանակարգում առաջադրվել է Մարիինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը: Մրցանակաբաշխության հաղթողները կհայտարարվեն ապրիլի 29-ին:

2016-ին Միջազգային օպերային մրցանակաբաշխությունում Հասմիկ Գրիգորյանը «Լավագույն երիտասարդ երգչուհի» անվանակարգում հաղթող էր դարձել։ 2010թ-ին Հասմիկ Գրիգորյանն արժանացել է լիտվական «Բեմի ոսկե խաչին»` լավագույն կատարման համար: 2005-ին պարգևատրվել է «Բեմի ոսկե խաչ» պետական շքանշանով:

Հասմիկ Գրիգորյանը ծնվել է 1981թ. Վիլնյուսում: Նա երկու հանրահայտ օպերային երգիչների՝ Գեղամ Գրիգորյանի և Իռենա Միլկյավիչույտեի դուստրն է։