ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Պաշտոնական առաջին այց՝ եվրոպական երկիր
2019-01-31 16:30:36

Կարեն Գրիգորյան
«Ռադիոլուր»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա: Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնական առաջին այցն է եվրոպական երկիր: Այցը երկօրյա է: Հայաստանի վերչապետի այցը մեկնարկել է Քյոլնից: Գերմանահայ համայնքում տարբեր տեսանկյուններից դրական են գնահատում Հայաստանի վարչապետի այցը:

 

0:00
0:00
    

Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ է ունեցել Քյոլնի տեխնիկական համալսարանում:  Պատասխանելով բուհի դասախոսների եւ ուսանողների հարցերին՝ վարչապետը խոսել է Հայաստանի կրթական համակարգի մասին: «Հայաստանում աժմ գործընթացներ են՝ կրթական ոլորտի բարելավման և ուսանողներին աշխատաշուկայում մրցունակ դարձնելու համար պետք է սերտացնենք կապը գիտության և կրթության միջև»:


Հայաստանի պոլիտեխնիկական եւ Քյոլնի տեխնիկական համալսարանների միջեւ ստորագրվել է գիտատեխնիկական կապերն ամրապնդող հուշագիր: Քյոլնի համալսարանում կազմակերպված հանդիպումից հետո Հայաստանի վարչապետին այսօր ընդունել է Քյոլնի քաղաքապետը:
Գերմանահայ համայնքում տարբեր տեսանկյուններից դրական են գնահատում Հայաստանի վարչապետի առաջին պաշտոնական այցը:

Գերմանիայում գործող Հայ ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը մեզ հետ զրույցում, կարեւորելով այցի նշանակությունը երկկողմ հարաբերությունների զարգացման առումով, նաեւ հատկանշական համարեց, որ Հայաստանի վարչապետի պաշտոնական այցի առաջին հանգրվանը եղավ հենց Քյոլնի հայտնի տեխնիկական համալսարանը:

Ըստ Ազատ Օրդուխանյանի՝ այցը պետք է գնահատել թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական տեսանկյուններից: 


Վ
արչապետի օրակարգում էր նաեւ Գերմանիայի հայ համայնքի հետ հանդիպումը: Համայնքի շուրջ 600 ներկայացուցիչների եւ Հայաստանի վարչապետի հանդիպումը կայացել է օրվա երկրորդ կեսին: Գերմանիայում բնակվող հայերը վարչապետ Փաշինյանին հարցեր ուղղելու հնարավորություն են ունեցել: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ներկայացուցիչներ Հայ ակադեմիականների միությունից: Միության նախագահը շեշտեց, որ իրենց ներկայացուցիչները հստակ առաջարկներ էլ են ներկայացրել վարչապետին՝ Հայաստանում գիտաարդյունաբերական ներդրում անելու կապակցությամբ: Ազատ Օրդուխանյանը վստահեցրեց, որ դա հայկական համայնքից միակ առաջարկը չէ:

Մեր զրուցակիցն ասաց, որ հայկական համայնքը նաեւ ակնկալում է, որ վարչապետը Գերմանիայի ղեկավարության հետ իր հանդիպումներում կբարձրացնի նաեւ հայկական համայնքին հուզող այժմեական խնդիրները:

Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած պաշտոնական այցը կշարունակվի վաղը: Ընդ որում՝ պաշտոնական առանցքային հանդիպումները հենց վաղն են տեղի ունենալու Բեռլինում: Հայաստանի վարչապետին իր նստավայրում ընդունելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Երկու երկրների ղեկավարները բարձր մակարդակի բանակցությունների արդյունքները կամփոփեն  համատեղ մամուլի ասուլիսում:

Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ երրորդ անգամ է հանդիպելու: Առաջինը Բրյուսելում էր, երկրորդը՝ Երեւանում՝ անցած տարվա օգոստոսին թավշյա հեղափոխությունից ամիսներ անց: Հենց այդ ժամանակ էլ մտքեր են փոխանակել, զրուցել հարցերի շուրջ, ինչը եւ, վարչապետի օգնականի ձեւակերպմամբ, ենթադրել է տրամաբանական շարունակություն՝ դեպի ավելի գործնական համաձայնություններ ու պայմանավորվածություններ: