ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գերմանիան Հայաստանի արտաքին առեւտրի հիմնական գործընկերն է
2019-01-31 17:15:29

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

0:00
0:00

Ինչպես 2017 թվականին, այնպես էլ 2018 թվականի հունվար-նոյեմբերին   Գերմանիան Հայաստանի արտաքին առևտրի հիմնական գործընկեր երկրների ցանկում 4-րդ տեղում է:

Տվյալները «Ռադիոլուրին» փոխանցեցին տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունից:  2018 թվականի հունվար-  նոյեմբերին  2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 38.0 %-ով (2017 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է 291.29 մլն ԱՄՆ դոլար):

Երկու երկրների արտաքին առևտրի կառուցվածքում ավելի շատ ապրանք ներկրվում է Գերմանիայից, քան՝ արտահանվում Հայաստանից:  Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին այսօր կառավարության նիստից հետո հարցրեցի, թե ինչ ենք արտահանում և ներկրում.

«Ալյումինի փայլաթիթեղներն են, չզտված պղինձը, խտանյութերն են»:

Ինչպես իր խոսքում նախարարը նշեց՝ հիմնականում պղնձի խտանյութ ենք արտահանում,  համագործակցությունն էլ արդեն մի քանի ամիս փակված Ալավերդու պղնձաձուլարանի հետ էր:


Ալավերդու պղնձաձուլարանի ճակատագիրը, սակայն, անորոշ է, այստեղ բազմաթիվ խնդիրներ կան: Գործարանը գրավադրված է VTB բանկում, կառավարությունից վստահեցնում են՝ ներդրող գտել են, սակայն այս պահին հնարավոր չէ որևէ գործողություն կատարել՝ մինչև խնդիրները չլուծվեն: Բնապահպաններն այս հարցում  հակառակն են պնդում:  Նույնը նաև Թեղուտի դեպքում է «
Ռադիլուրին» փոխանցեց Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի  տնօրեն Ալեն Ամիրխանյանը:

«Գեոէկոնոմիկա» ՓԲԸ ընկերության տնօրեն Արամ Բաղդասարյանը Թեղուտի հանքավայրի հետագա շահագործումն անխուսափելի է համարում:

Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, որը տասը տարի «Վալեքս գրուպ» ընկերության ֆինանսական տնօրենն էր, նույնպես կարծում է, որ Թեղուտը պետք է աշխատի:

Մինչ բնապահպաններն ու պատկան մարմինները հակադարձում են իրար, Հայաստանի տնտեսության  արտահանման կառուցվածքում  դեռ հանքարդյունաբերությունը գերիշխող է, ուստի տնտեսագետներն այստեղ դեռ խնդիրներ կանխատեսում են: