ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արցախա-ադրբեջանական «ջրային փոխհարաբերություններ»՝ Դավիթ Բաբայանի գրքում
2019-01-31 19:32:37

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

0:00
0:00

Խորհրդային Ադրբեջանը հատուկ, այսպես կոչված հիդրոճնշման կամ ջրահաբեկչության քաղաքականություն է վարել 70 տարի շարունակ։ Նրանք  ջրամբարները կառուցել են  նախկին ԼՂԻՄ սահմաններից դուրս՝ այդպիսով թույլ չտալով  որպեսզի Արցախի ժողովուրդն օգտագործի իրենց գետերի ջրերը.


«Արցախա
-ադրբեջանական հակամարտության հիդրոքաղաքականություն». այսպես է վերնագրել իր գիրքը Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ  Բաբայանը։ Այն 21 տարիների աշխատանքից ու վերլուծության արդյունք է՝ ասում է։

Սկզբնական փուլում դա եղել է փակ փաստաթուղթ Արցախի ջրային պաշարների, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից դրանց յուրացման ու աշխարհաքաղաքական նպատակներով կիրառման մասին:

«Տարիներ շարունակ մենք տեսնում էինք, թե ինչպիսի քաղաքականություն էր վարում Ադրբեջանը, և մենք ինչ-որ տեղ այդ քաղաքականության զոհն ենք, որովհետև մեր մաշկի վրա զգացել ենք այդ թունավորումները. հետևաբար այս գաղափարը պարզապես չէր կարող չծնվել։ Կարելի է ասել, սա էվրիկայի պես մի բան էր, պատահականորեն այնպես ստացվեց, որ ուսումնասիրելով տարբեր ասպեկտներ, կանգնեցինք այս հարցի վրա»։

Հեղինակը փաստերով  ցույց է տալիս, որ ջուրը և ջրային  պաշարները  կարող են  ռազմավարական նշանակություն ունենալ արցախ- ադրբեջանական  հակամարտություն գործում.

«Եթե մենք չենք կարողանում մեր պահպանել մեր ջրային պաշարները, ապա հակառակորդը, այն էլ թշնամաբար տրամադրված և ատելությամբ լի հակառակորդը, կարող է դա օգտագործել մեր դեմ որպես մահացու զենք՝ թունավորելով մեր ջրային պաշարները»։


Դավիթ
  Բաբայանն  ասում է, որ Արցախի հանդեպ Ադրբեջանի վարած հիդրոդեմոգրաֆիական քաղաքականության հետևանքով ադրբեջանցիները կարողացել էին ժողովրդագրական վերահսկողություն հաստատել նախկին ԼՂԻՄ կարևոր գետերի, ինչպես նաև Հագարո, Թարթառ և Խաչեն գետերի ակունքների նկատմամբնախկին Լաչինի և Քելբաջարի շրջաններում: 

Բաբայանը պատահական չհամարեց այն, որ խորհրդային տարիներին Ստեփանակերտի ֆիլտր կայանների աշխատակիցներն ադրբեջանցիներ էին, որոնք չէին ապրում Ստեփանակերտում: Դրանից բացի, ոստիկանության ստորաբաժանումների աշխատակիցները, որոնք հսկում էին ջրային ակունքները, նույնպես ադրբեջանցիներ էին:


«Պատերազմի տարիներին 1990 թ –ին ադրբեջանցիները  Ստեփանակերտը սնուցող գետերից մեկում գցում են կրեոլին կոչված  թունավոր նյութ, որը օգտագործվում էր  մանր և խոշոր եղջերավոր անասունների քոսի դեմ: 15 օր Ստեփանակերտ քաղաքի բնակչության 4 տոկոսը չէր կարողանում ջուր խմել»:

Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ  Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ այս գրքի միջոցով արցախյան հիմնախնդրի շատ հարցերի պատասխանները կգտնենք:

Ի դեպ՝ գիրքը կարող է լինել  կարևոր փաստարկ մեր դիրքերի համար՝ ասում  է  Բաբայանը  ու հավելում, որ բոլորն էլ ծանոթ են այս մոտեցումներին՝ համանախագահներից մինչեւ միջազգային փորձագետներ։

Գրքի հեղինակի խոսքով՝ դրա առաջին տարբերակը հրատարակվել է 2007թ., երկրորդ՝ լրամշակված տարբերակն արդեն հասանելի է ռուսերեն լեզվով, իսկ ԱՄՆ-ում աշխատանքներ են տարվում անգլերենով հրատարակելու ուղղությամբ։