ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՌԴ-ն ողջունում է քաղաքական շփումները Երևանի և Բաքվի միջև
2019-01-31 16:20:49

Ռուսաստանը ողջունում է վերջին շրջանում Երևանի և Բաքվի միջև կայացած բարձր մակարդակի քաղաքական շփումները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք բարեխղճորեն և, իմ կարծիքով, որակյալ իրականացնում ենք մեր միջնորդական գործառույթները: Մենք ողջունում ենք այն բարձր մակարդակի քաղաքական շփումները, որոնք կայացել են վերջին շրջանում Երևանի և Բաքվի միջև: Լսել ենք այն կառուցողական գնահատականները, որոնք տվել են մայրաքաղաքները, և կարծում ենք, որ դա առաջ շարժվելու ճիշտ ճանապարհն է»,- ասել է Զախարովան:

Ավելի վաղ հայտնել ենք, որ 2019թ. հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում տեղի ունեցած մեկ ու կես ժամանոց հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։