ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Փաշինյանը փետրվարի 27-ին կմեկնի Իրան
2019-02-01 00:34:06

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարին պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին Քյոլնում հայ համայնքի հետ հանդիպմանն ասաց Փաշինյանը:

«Փետրվարի 27-ին պաշտոնական այցով մեկնում եմ Իրանի Իսլամական Հանրապետություն»,- հայտարարեց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա: Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնական առաջին այցն է եվրոպական երկիր: Այցը երկօրյա է: Հայաստանի վերչապետի այցը մեկնարկել է Քյոլնից: