ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-02-01 10:05:53
  • «Ժամանակ». Չենք լռելու, սա մեզ համար կարմիր գիծ է
  • «Ժողովուրդ». Անակնկալ պաշտոնանկություն՝ կառավարությունում
  • «Առավոտ». Ադրբեջանի ԱԳՆ-ի հաճար անհասկանափ է Փաշինյանի տրամաբանությունը
  • «Հայկական Ժամանակ». Դատի է տվել

Չենք լռելու, սա մեզ համար կարմիր գիծ է

«Ժամանակ»-ը «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ զրուցել է վերջին շրջանում ամենաշատ քննարկով թեմաներից մեկի՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին:

Նրա գնահատմամբ կառավարման ընտրված մոդելը ավտորիտար է, և ամենալեգիտիմ իշխանությունն էլ, այս մեխանիզմն իր ձեռքին ունենալով, կարող է փչանալ: Ավելի կոնկրետացնելով իր խոսքը՝ նա ասել է, որ ՊԵԿ-ն ու ԱԱԾ-ն պետք է տեղափոխվեն կառավարության կառուցվածք՝ նախարարության կարգավիճակով, ինչը ենթադրում է խորհրդարանական վերահսկողություն:

«Եթե չլինեն նախարարության կարգավիճակում, խորհրդարանական վերահսկողություն չի կարող լինել… Պետք է այդ մարմինները վերադառնան կառավարության կառուցվածք, և ինչպես պաշտպանության նախարարն է գալիս ԱԺ և հարցուպատասխանի ժամանակ պատասխանում պատգամավորների հարցերին, ու ժողովուրդը դա տեսնում է, այնպես էլ այս մարմինները պետք է լինեն տոտալ խորհրդարանական վերահսկողության ներքո: Չկա մի պառլամենտական երկիր, որտեղ կարող է լինել նման վիճակ, որը կա Հայաստանում»,- նշել է էդմոն Մարուքյանը:

«Եթե չլինեն նախարարության կարգավիճակում, խորհրդարանական վերահսկողություն չի կարող լինել… Պետք է այդ մարմինները վերադառնան կառավարության կառուցվածք, և ինչպես պաշտպանության նախարարն է գալիս ԱԺ և հարցուպատասխանի ժամանակ պատասխանում պատգամավորների հարցերին, ու ժողովուրդը դա տեսնում է, այնպես էլ այս մարմինները պետք է լինեն տոտալ խորհրդարանական վերահսկողության ներքո: Չկա մի պառլամենտական երկիր, որտեղ կարող է լինել նման վիճակ, որը կա Հայաստանում»,- նշել է էդմոն Մարուքյանը:

Դուք այս ամենն ասում եք հետգրությա՞մբ, թե՞ պետք է սպասել ԱԺ-ում կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ նախագծի ներկայացմանը հարցին՝ թերթի զրուցակիցը պատասխանել է, որ երբեք ուշ չէ, կառավարությունը դա կարող է անել. «Վարչապետն ասում է՝ մենք դե ֆակտո ստեղծում ենք համակարգը, հետո բերենք, դե յուրե ընդունենք, այսինքն՝ ի՞նչ է նշանակում՝ առանց օրենքի ստեղծում ենք համակարգ, հետո օրենք ընդունում, որ համակարգին համապատասխանի, մինչդեռ պետք է հակառակը լինի»: Նրա խոսքով՝ փաստը մտահոգիչ է, եթե փոփոխություներ չարվեն, կարձանագրեն առաջին հետընթացը հեղափոխությունից հետո, զիջման տեղ չունեն. սա իրենց համար կարմիր գիծ է:

Անակնկալ պաշտոնանկություն՝ կառավարությունում

«Ժողովուրդ» թերթի ունեցած տեղեկություններով՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի պաշտոնանկության պատճառը եղել է Ամանորն արտերկրում նշելը, քանի որ իշխանությունը ներքին որոշում էր կայացրել ամանորյա տոներն անցկացնել Հայաստանում. անգամ եղել են պաշտոնյաներ, որոնք իրենց նախապես գնված տոմսերը հետ են վերադարձրել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ Էլոյանը Ամանորին եղել է ԱՄՆ-ում ընտանիքի հետ եւ, ընդհանրապես, նա 2018թ ամռանը ԱՄՆ-ից Հայաստան էր տեղափոխվել Քաղաքաշինության կոմիտեն ղեկավարելու առաջարկի պատճառով: «Կառավարության այս որոշումը անակնկալ է եղել ՀՀ Ճարտարապետների պալատի անդամների համար, եւ պալատի անդամները խիստ մտահոգվել են այն բանից, որ Էլոյանին աշխատանքից ազատելու հարցը չի քննարկվել պալատի հետ»,- գրում է թերթը:

«Առավոտ». Ադրբեջանի ԱԳՆ-ի հաճար անհասկանափ է Փաշինյանի տրամաբանությունը

«Առավոտ»-ի առաջին էջում տեղ է գտել Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հայտարարությունը: Պարզվում է հարևան երկրի արտաքին գերատեսչության համար դժվար է հասկանալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշ­ինյանի տրամաբանությունը՝ կապված վերջինիս այն հայտարարության հետ, որ պաշտոնական Երևանը պատրաստ չէ բանակցությունների «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափով:

«Պարոն Փաշինյանի տրամաբանությունը դժվար է հասկանալ: Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկաց­վող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների հիմբում ընկած է հենց հայ­կական զորքերը Ադրբեջանի տարածքից դուրս բերելը: Այդ պահանջն արտացոլված է ՄԱԿ-ի Անվտանգու­թյան խորհրդի 4 բանաձևերում, ինչպես նաև հակամարտության կարգավորման շրջանակում միջազգային կազմակերպությունների ընդունած գործնականում բոլոր փաստաթղթերում: Այդ դեպքում հարց է աոաջանում. արդյո՞ք պարոն Փաշինյանի այդ դիրքորոշումը չի նշանակում բանակցություններից հրաժարում»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

Դատի է տվել

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը դատի է տվել գործարար Սիլվա Համբարձումյանին: Ըստ «Հայկական Ժամանակ» թերթի՝ Մանվել Գրիգորյանը Սիլվա Համբարձումյանից պահանջում է պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում: Թե ո՞րն է պատճառը՝թերթին ճշտել չի հաջողվել: «Չի բացառվում, որ Մանվել Գրիգորյանը Սիլվա Համբարձումյանին դատի է տվել լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում արված հետեւյալ արտահայտության համար. «Մանվելը էրեխեք է բռնաբարել»»,-գրել է թերթը: