ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Շարունակվում է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
2019-02-01 11:01:51

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գերմանիա երկօրյա այցի պաշտոնական մասը մեկնարկում է այսօր։ Երեկ երեկոյան նա Քյոլնից ուղևորվել է Բեռլին։ Այսօր Բեռլինում նախատեսված են ՀՀ վարչապետի հանդիպումները Գերմանիայի բարձրագույն ղեկավարության` Նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի, Կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ, որտեղ հանդես կգա ելույթով:

Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի հանդիպումը ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Նիկոլ Փաշինյանը Քյոլնում հանդիպումներ էր ունեցել Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի, Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերի հետ: Այցելել էր նաև Քյոլնի տեխնիկական համալսարան, որտեղ ներկա է եղել Քյոլնի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի միջև համագործակցության մասին հուշագրի ստորագրմանը:

ՀՀ վարչապետը Քյոլնում` Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարանում հանդիպել էր նաև գերմանահայ համայնքի և տեղի համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ:

Տես նաև՝