ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանում ելույթ կունենա. խափանման միջոցի վերաբերյալ նիստը կշարունակվի
2019-02-01 12:04:25

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ երեկ հետաձգված դատական նիստն այսօր ժամը 15։00-ին կշարունակվի:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի հունվարի 18-ի որոշմամբ բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ պաշտպանական կողմը բողոքը ներկայացրել է, սակայն որոշ փաստաբաններ դեռևս չեն հասցրել ներկայացնել իրենց նկատառումները։

«Վաղվա նիստին էլ Ռոբերտ Քոչարյանը ներկա կլինի, ինչպես նաև կներկայացնի իր ելույթը»,- ասել է Ալումյանը։

Փաստաբանի կարծիքով՝ այսօր էլ որոշում չի լինի, քանի որ ընդամենը 3 ժամ ունեն աշխատելու։