ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երկիրը ձեռք է բերում բոլորովին նոր տեխնիկա
2019-02-01 13:34:03

Հայաստանը ՌԴ հետ «Սու-30ՍՄ» 4 բազմաֆունկցիոնալ կործանիչ գնելու պայմանագիր է կնքել, որոնք Հայաստանի զինված ուժերը պետք է ստանան 2020 թվականին: Թեև խոսքը կոմերցիոն գործարքի մասին է, բայց այն իրականացվում է ՀԱՊԿ շրջանակում` գրել է «Կոմերսանտ»-ը:

Արդեն 2020 թվականին Հայաստանը կստանա չորս նոր «Սու-30ՍՄ» կործանիչ, որոնք հայկական կողմին կտրամադրվեն ռուսական վարկով և ռուսաստանյան ներքին գներով: Սա Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում խորհրդանշանակ գործարք է, քանի որ երկիրը ձեռք է բերում բոլորովին նոր տեխնիկա:

«ՀՀ ռազմաօդային ուժերի յուրաքանչյուր կործանիչի արժեքը կլինի այնքան, որքան դրանք արժեն Ռուսաստանի զինված ուժերի համար: Մեզ համար կարևոր էր ՀԱՊԿ-ում դաշնակից երկրի հետ դիրքերի ամրության հաստատումը»,- գրել է Կոմերսանտը հղում անելով աղբյուրին և նշելով, որ այս պայմանները ուղղակի իսկական նվեր կարելի է համարել: