ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանյան 6 քաղաքներից ամենաեվրոպամետը Գյումրին է
2019-02-01 18:46:32

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնն» այսօր հրապարակել է կատարած հարցումների արդյունքը, որով ուսումնասիրվել է Հայաստանի բնակիչների վերաբերմունքը ԵԱՏՄ-ԵՄ, ՀԱՊԿ-ՆԱՏՕ կառույցների հանդեպ: Ուսումնասիրությունն իրականացվել է երկու փուլով՝ 2017-ին՝ հեղափոխությունից առաջ եւ 2018-ին՝ հեղափոխությունից հետո:

0:00
0:00

Հայաստանի քաղաքացիները՝ սոցհարցումների միջոցով, հստակ նախանշում են՝ քաղաքական որ ուղղվածությունն են համարում լավագույն ապագան: Հիմնական, այսպես ասենք, պայքարը, բնականաբար Ռուսաստանի եւ ԵՄ միջեւ է:

Սա ոչ մասնագիտական, այլ լրագրողական հարցում է: Անհրաժեշտ մեթոդաբանությամբ իրականացված հարցման արդյունքն այսօր հրապարակել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը: Ստացված արդյունքը փաստում է՝ հայաստանցիների անվստահությունը Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի հանդեպ մի քիչ նվազել է 2017-ի համեմատ, բայց մտահոգիչ ցուցանիշները պահպանվում են:

«Ռուսաստանը վերջին տարիներին զենք է ծախել Ադրբեջանին ու հարձակողական զենք, լուրջ զենք։ Պարզ է, որ մեր հասարակության ներսում Ռուսաստանի նկատմամբ վերապահումներ կան, այլ գործոններ կան: Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը մեկ մի բան է ասում էսօր, վաղը մի այլ բան։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը օգտագործում է Ղարաբաղի հարցը մոնիպուլյացիա անել Ադրբեջան-Հայաստանի միջև, պահելու մեզ իրար մոտ: Ռուսաստանը հեղափոխության ժամանակ զգույշ պահեց իրեն ու ակնհայտ մեծ աջակցություն չէր տալիս նախկին վարկանեկված ռեժիմին Հայաստանի, նեյտրալ պահեց գրեթե այդ հեղափոխության ժամանակ ու ժողովուրդը դա գնահատեց»:


Ստեփան Գրիգորյանի ներկայացմամբ՝ հարցմանը մասնակցած հայաստանյան 6 քաղաքներից ամենաեվրոպամետը Գյումրին է: Քաղաքագետը ենթադրում է, որ արդյունքը ուղիղ կապ ունի ռուսական ռազմաբազայի ներկայության հետ: Ընդհանուր առմամբ՝ հարցվածների 66 տոկոսից ավելին Հայաստանի ապագան կապում է ԵՄ անդամակցության հետ:

Հանրության մեջ տիրող տրամադրությունները պետք է հաշվի առնի գործող իշխանությունը՝ պնդում է քաղաքագետը, օրինակ բերելով նախկին իշխանությունների եւ հասարակության միջեւ եղած բեւեռվածությունը:

Սոցիոլոգ, նախկին սոցապնախարար Ռազմիկ Մարտիրոսյանի համար սոցիոլոգիան լուրջ գիտություն է.

Նախկին նախարարը գիտակցում է՝ ցանկացած հեղափոխությունից հետո գալիս է սթափության փուլը, ինչը անխուսափելի է համարում նաեւ այս դեպքում:

Մասնագիտությամբ սոցիոլոգ Ռազմիկ Մարտիրոսյանը խոստովանում է, որ իր աշխատանքային գործունեության ժամանակ երբեք չի առաջնորդվել հասարակական կարծիքով, ճիշտ չի համարում: Խնդիրների լուծումը ոչ թե հասարակական կարիքն է, որը փոփոխական է, այլ՝ խնդիրներին մասնագիտական մոտեցումը: