ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Սու-30ՍՄ»-ի ձեռքբերմամբ Հայաստանի անվտանգության ցուցիչը կփոխվի. Ա.Հովհաննիսյան
2019-02-01 19:38:15

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանը ՌԴ հետ «Սու-30ՍՄ» 4 բազմաֆունկցիոնալ կործանիչ գնելու պայմանագիր է կնքել, որոնք Հայաստանի զինված ուժերը պետք է ստանան 2020 թվականին: Թեև խոսքը կոմերցիոն գործարքի մասին է, բայց այն իրականացվում է ՀԱՊԿ շրջանակում՝ այսօր գրել է «Կոմերսանտ»-ը:

Սու-30 ՍՄ»  բազմաֆունկցիոնալ կործանիչի նկատմամբ հայկական կողմը հետաքրքրություն դրսևորել է դեռ  2010 թվականից: Ըստ պարբերականի՝ Երևանի ու Մոսկվայի միջև 12 հատ ՍՈՒ-30-ի ձեռքբերման մասին համաձայնություն ձեռք էր բերել դեռ 2012 թվականից, սական մինչ օրս պատվիրատուն, այսինքն Հայաստանը, չէր կարողանում դրանք ձեռք բերել՝  ֆինանսական խնդիրների պատճառով:

Գնումն իրականացվում է ռուսական կողմի տրամադրված վարկային միջոցների հաշվին ու  Հայաստանի ռազմաօդային ուժերի յուրաքանչյուր կործանիչի արժեքը կլինի այնքան, որքան դրանք արժեն Ռուսաստանի զինված ուժերի համար:

0:00
0:00

Մեկ «Սու-30ՍՄ»  բազմաֆունկցիոնալ կործանիչն իր թևերի տակ կկրի 4-ից 6 «Իսկանդեր», պատկերավոր «Սու-30ՍՄ»  -ի հզորությունը ներկայացնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հայաստանը Ռուսաստանից «Սու-30ՍՄ»   բազմաֆունկցիոնալ կործանիչներ գնելու մասին պայմանագիր է կնքել, լուրն անմիջապես բազմաթիվ հարցեր առաջացրեց., քանի հատ է, ինչ հզորություն ունի, ինչ արժե, որքանով այն կհավասարակշռի ռազմական բալանսը տարածաշրջանում, որքանով կամրապնդրի հայկական կողմի դիրքերը, որքանով ապահովված կլինենք հակառակորդի հնարավոր ագրեսիայի դեպքում:

Այս բոլոր հարցերին Արծրուն Հովհաննիսյանի պատասխանը կարճ է.

«Իսկանդերը ուրիշ բնույթի զենք է, բայց «Սու 30 սմ»-ը կարող է 4-5 հատ Իսկանդեր կրել իր թեւերի տակ»:

Մասնագիտական պարզաբանումը՝  «Սու-30ՍՄ»   բազմաֆունկցիոնալ կոծանիչ է, նրա կարևորագույն խնդիրը օդային տարածությունում գերիշխանություն հաստատելն է։ Այն կարող է կատարել իր առջև դրված առաջադրանքները` անկախ եղանակից և օրվա ժամից։

Դասվում է 4++ սերնդի շարքում, ունի բավականին մեծ թռիչքի հեռահարություն, մոտավորապես 3,5 հազար կմ թռիչքի հեռահարություն և 1002-ից 1005 կմ գործողության շառավիղ՝ առանց սպառազինության կիրառման։ Սպառազինության կիրառմամբ՝ պատկերն այլ է: Սու-30ՍՄ»   կործանիչն իր մեջ կարող է կրել 8 տոննա սպառազինություն և այդ դեպքում արդեն  գործելու հեռավորությունը 250 կմ է: Այն գերճշգրիտ կործանիչ է:

«Մի քանի ուղղությամբ  գործողություն կատարող կործանիչ է: Կարող է հետախուզություն իրականացնել, ռադիոէլեկտրոնային պայքար… : Կարող է ռեգիոնալ մասշտաբով լուրջ խնդիրներ լուծել»:

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը՝ գրում է, որ կործանիչները հայկական կողմին տրամադրվում են ռուսական վարկով և  ռուսաստանյան ներքին գներով: Ըստ թերթի՝ պայմանագրի պայմանների համաձայն՝ 2020 թվականին Հայաստանը կստանա չորս նոր «Սու-30ՍՄ» կործանիչ: Այս լուրը Արծրուն Հովհաննիսյանը հրաժարվեց հստակեցնել, պարզապես ակնարկեց, որ 4 հատ ասելով գուցե պայմանագրի առաջին հատվածի խմբաքանակի մասն են նկատի ունեցել, հարցրեց: Քանակի, գնի և Հայաստան հասնելու ժամկետների մասին տեղեկատվությունը գաղտնիք է՝ ասաց միայն շեշտեց, որ դրանք լրիվ նոր կործանիչներ են, արտադրվում են «Իրկուտսկի» գործարանում: Ռուսական պարբերականը գրում է, որ գործարքն իրականացվում է ՀԱՊԿ շրջանակում և Հայաստանի ռազմաօդային ուժերի յուրաքանչյուր կործանիչի արժեքը կլինի այնքան, որքան դրանք արժեն Ռուսաստանի զինված ուժերի համար:

«Սու-30ՍՄ»-ի ձեռքբերմամբ Հայաստանի անվտանգության ցուցիչը միանգամայն կփոխվի՝ ասում է ՊՆ մամուլի խոսնակ, ռազմական փորձագետը:

Ադրբեջանը նման  գերժամանակակից կործանիչ  չունի՝ գրում է «Կոմերսանտը»՝ մեջբերելով փորձագետ Արդրեյ Ֆրոլովի  խոսքը։ «Սա լուրջ քայլ է՝ զգալիորեն բարձրացնելու երկրի ռազմաօդային ուժերի ռազմական ներուժը»։

ՍՈՒ-30 կործանիչի ղեկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նստել էր դեռ նախորդ տարվա հունիսի 17-ին ու լուսանկարը հրապարակել  ֆեյսբուքյան իր էջում գրելով «ՍՈւ-31CM. աշխարհի լավագույն կործանիչներից մեկի օդաչուի խցիկում եմ»: