ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ո՞վ է ներվել, ո՞վ՝ ոչ. հարցն անպատասխան է
2019-02-01 19:47:39

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

 

Վերջին շրջանում բուռն քննարկումների առիթ դարձած ներման խնդրագրերի թեման  մոտ է հանգուցալուծմանը, բայց մինչև վերջ դեռ չի գաղտնազերծվել:

 

Հայնտի է, որ  հանրապետության նախագահը ստացել է մի շարք անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ վարչապետի առաջարկությունը և առանց առարկությունների ստորագրել համապատասխան հրամանագիրը:  Արմեն Սարգսյանի  աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել են նաև, որ  ստորագրված հրամանագիրը օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է  արդարադատության նախարարություն:

 

Արդարադատության նախարարությունը հաստատում է, որ ստացել է հարամանագրերը, բայց չի մանրամասնում, թե դրանք ում են վերաբերում և ինչ բովանդակություն ունեն:  Նշում է, որ  ներման խնդրագրերի մասին հրամանագրերը կներկայացվեն քրեակատարողական ծառայություն՝ դատապարտյալներին իրազեկելու և դրանց կատարումն ապահովելու նպատակով:

 

0:00
0:00