ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ջերմուկի ավագանին չփոխեց որոշումը. քաղաքը հանգստավայր է, ոչ թե հանքավայր
2019-02-01 18:05:59

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

0:00
0:00

Ջերմուկի բանկիչները դեմ են, որպեսզի իրենց համայնքի վարչական տարածքում հանք շահագործվի: Նրանք 3000 ջերմուկցիների ստորագրությամբ ու  հանրագրի տեսքով  համայնքի ավագանուն էին ներկայացրել առաջարկ՝ էին Ջերմուկը  ճանաչել էկոտնտեսական տարածք՝ արգելելով  մետաղական հանքարդյունաբերությունն այս տարածքում:

Այս հանրագրին դեկտեմեբրի 18-ի նիստին Ջերմուկի  ավագանին համաձայնություն էր տվել: ՏԿԶՆ առաջարկել էր անվավեր ճանաչել կամ փոխել նախագիծը: Եվ ահա հունվարի  31-ին  Ջերմուկի ավագանին արտահերթ նիստում մերժել է առաջարկը: Ջերմուկի բնակիչ Վազգեն Գալստյանը Ռադիոլուրին փոխանցեց․

« Սա կոնկրետ Ամուլսարի դեմ չէ, սա բոլոր մետաղական հանքերին է վերաբերում:  Պետությունը կարող է ավագանու որոշումը հաշվի չառնելով  թույլտվություն տալ, սակայն սա ազդակ է  պետությանը, որ դեմ են լինելու: Ինչու է հանրային լսում կազմակերպում, որ բնակչության կարծիքը հաշվի առնի, մենք ապագայի համար գնահատական տվել ենք»:

Զրուցակիցս ընդգծում է՝ սա նորմատիվ իրավական ակտ չէ, սակայն, ավագանին համաձայնություն է տվել իր համայնքի  բնակիչների ցանկությանը:


Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը  «Ռադիոլուր»-ին փոխանցեց ՝ ավագանին նման  որոշում ընդունելու իրավունք չուներ, դա ավագանու լիազորություններից դուրս է:

«Խնդիրը ոչ թե Ջերմուկի հաքնավայր բացել, շահագրգռված լինելն է, այլ ուղղակի ավագանին պետք է իր իրավասության շրջանակներում կայացնի իր որոշումները: Խնդիրը ավագանու որոշման իրավաչափության մեջ է: Արդյո՞ք իրավասու է նման որոշում կայացնել, թե ոչ, ոչ թե հանքի արդյունաբերությանը դեմ ենք, թե կողմ»:

Բարձրացրած հարցերի պատասխանները Ռադիոլուրին տվեց Տեղական ինքնակառավարման հարցերով անկախ իրավական փորձագետ Վահագն Առաքելյանը:

«Թե՛ Տեղական ինքնակառավարման մասին օրենքով, և թե՛ առհասարակ բնապահպանական ոլորտի օրենսդրությամբ,  համայնքի ավագանին նման լիազորություն չունի: Այսինքն՝ որոշում ընդունի համայնքի էկոտնտեսական տարածք դարձնել, հանքարդյունաբերությունը արգելելու մասին, ավագանին օժտված չէ: Հետևաբար, պետք է տեղական ինքնակառավամրան մարմինը, այս դեպքում ավագանին, բնակիչների կողմից ներկայացված հանրագիրը, այս դեպքում  Ջերմուկ համայնքի ավագանին բնակիչների կողմից ներկայացրած հանրագիրը հաշվի առնելով, իր իրավասություններից դուրս էր, այն հնգօրյա ժամկետում ներկայացներ հանրագիրը ներկայացնող բնակիչների խմբին»:

Փորձագետն ընդգծում է՝  համայնքի ավագանին պետք է ոչ թե որոշում ընդուներ, այլ՝ հարցի առնչությամբ դիմելու պետական մարմիններին՝ նաև ՀՀ կառավարությանը․«Բայց ուղերձով, ոչ թե ավագանու որոշմամբ»:

Ուղերձ կկոչվի, թե որոշում, Ջեմուկի բնակիչ Վազգեն Գալստյանի խոսքով, սա նաև ազդակ է կառավարությանը՝ մետաղական հանք շահագործող ցանկացած կազմակերպություն խնդիրներ է ունենալու այս համայնքի բնակիչների հետ: