ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-02-02 10:10:07
  • «168 ժամ». Ի՞նչ զարգացումներ են հնարավոր Ղարաբաղյան հակամարտության կարգավոր ման շուրջ
  • «Փաստ». Պարգևավճարն ու բարձր աշխատավարձը բավարար չեն
  • «Ժողովուրդ».Պալատի գործունեության իրական շահառուն հանրությունն է և շարքային քաղաքացին
  • «Ժամանակ». Պայմանագրի խզո՞ւմ

Ի՞նչ զարգացումներ են հնարավոր Ղարաբաղյան հակամարտության կարգավոր ման շուրջ

Ադրբեջանի ԱԳՆ-ն անձագանքելով ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանը չի քննարկում «Խաղաղություն՝ տարածքների դիմաց» բանաձևը, հարցադրում է արել՝ «պե՞տք է Փաշինյանի նման դիրքորոշումը գնահատել որպես հրաժարում բանակցություններից»: Արդյոք Ադրբեջանը ճի՞շտ է ընկալել Փաշինյանին և ի՞նչ զարգացումներ են հնարավոր: «168 Ժամ»-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն ասել է, որ հայկական կողմը նշել է՝ Հայաստանն իր մասով մասնակցելու է բանակցություններին:

« Մենք չէ, որ պետք է բանակցություններից դուրս գանք կամ հրաժարվենք։ Խնդիրները հայկական կողմը չի ստեղծում։ Իսկ թե ինչ ընկալում կա Ադրբեջանի մոտ, դա արդեն Ադրբեջանի հարցն է։ Մենք շատ հստակ ենք արտահայտվել, դիրքորոշումը հայտնի է, ոչ մի փոփոխություն չկա, մեկնաբանության հարցն արդեն Ադրբեջանը թող որոշի»,- ասել է նա:

Վ. Կարապետյանը շատ տրամաբանական է համարել, որ նման իրավիճակում Արցախը , ի վերջո, վերադառնա բանակցային սեղանի շուրջ.

«Հաշվի առնելով, որ նախ՝ խնդիրը վերաբերում է հենց ԼՂ-ին, ԼՂ-ի ժողովրդին և իր ժողովրդավարական պրոցեսով ընտրված ղեկավարությանը, և նաև այն հանգամանքը, որ ՀՀ իշխանություններն ընդգծում են, որ իրենք չեն ներկայացնում Արցախի ժողովրդին, այլ ներկայացնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Այսինքն՝ եթե մենք հաշվի նստենք այս իրողության հետ, և, եթե բոլոր կողմերն ընկալեն այս իրողությունը, ես դա հավանական եմ համարում»։

«Հաշվի առնելով, որ նախ՝ խնդիրը վերաբերում է հենց ԼՂ-ին, ԼՂ-ի ժողովրդին և իր ժողովրդավարական պրոցեսով ընտրված ղեկավարությանը, և նաև այն հանգամանքը, որ ՀՀ իշխանություններն ընդգծում են, որ իրենք չեն ներկայացնում Արցախի ժողովրդին, այլ ներկայացնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Այսինքն՝ եթե մենք հաշվի նստենք այս իրողության հետ, և, եթե բոլոր կողմերն ընկալեն այս իրողությունը, ես դա հավանական եմ համարում»։

Իսկ հնարավո՞ր է, որ Ադրբեջանը, հայտնվելով ծուղակում, դիմի ագրեսիայի. Վ. Կարապետյանը պատասխանել է.

«Ես չեմ ուզում մեկնաբանել երրորդ կողմի մտադրությունները, դա անշնորհակալ գործ է։ Այդ քննարկումն իմ իրավասություններից և լիազորություններից դուրս է: Ինչ վերաբերում է մեր պատրաստված լինելուն, ապա մենք մշտապես պնդել ենք, որ պատրաստ ենք ցանկացած ոտնձգությանը, սադրանքին, և գնահատման հարց է, թե Ադրբեջանն ինչ մտադրությունենր ունի։ Փաստն այն է, որ Դուշանբեի պայմանավորվածություններից հետո մենք ունենք որոշակի կայունություն շփման գծում, մենք չունենք զոհեր, իսկ առաջիկա զարգացումների վերաբերյալ կանխատեսումներ անելը, կարծում եմ, փոքր-ինչ անշնորհակալ գործ է»։

Պարգևավճարն ու բարձր աշխատավարձը բավարար չեն

Վերջին մի քանի օրերի ընթացքում քննարկվող պարգևավճարների թեմայի և դրան առնչվող այլ խնդիրների շուրջ «Փաստ»-ը խոսել է հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանի հետ:

Այս ընթացքում հնչեցին այնպիսի կարծիքներ, համաձայն որոնց պարգևավճարներն ընդդեմ կոռուպցիայի են կամ, եթե չլինի պարգևավճար, ապա դրա այլընտրանքը կդառնա կոռուպցիան:

Ըստ փորձագետի՝ բարձր աշխատավարձերը, պարգևավճարների վճարումը պետք է զուգակցվեն կոռուպցիայի հակազդեցության այլ միջոցների հետ, և այդ դեպքում միայն հնարավոր է լավ հակակոռուպցիոն մեխանիզմ ձևավորել: Ինքնին ցածր աշխատավարձը չի մոտիվացնում արդյունավետ աշխատանքը, գրավիչ չի դարձնում հանրային ծառայությունը:

Երբեմն ապրուստի համար պակասող գումարը պաշտոնյան ապահովում է կոռուպցիոն ճանապարհով կամ զուգահեռաբար կատարում է այլ աշխատանք:

«Իհարկե, մոլորություն կլինի մտածել, թե միայն բարձր աշխատավարձ կամ պարգևավճար վճարելով՝ կարելի է պայքարել կոռուպցիայի դեմ: Դա միջոցներից մեկն է: Պրակտիկան ցույց է տալիս, որ միայն կոռուպցիայի դեմ պայքարի համալիր միջոցների կիրառման արդյունքում է հնարավոր հասնել շոշափելի արդյունքների: Դա քաղաքական կամքի առկայությունն է, կոռուպցիայի դեմ պայքարի քրեաիրավական, վարչաիրավական, քաղաքացիաիրավական և կարգապահական պատասխանատվության միջոցների զուգակցումն է, օրենսդրության շարունակական կատարելագործումն է, ազգաբնակչության իրավական գրագիտության և սոցիալական ապահովվածության մակարդակի բարձրացումն է, իշխանության նկատմամբ հասարակական վերահսկողությունն է, պետական մարմիններում ներքին հսկողությունն է, անկախ ունիվերսալ մասնագիտացված հակակոռուպցիոն մարմնի ստեղծումն է, ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածի արդյունավետ կիրառումն է, պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի, եկամուտների և ծախսերի պարտադիր հայտարարագրումն է, հակակոռուպցիոն կրթությունն է, հասարակության մեջ հակակոռուպցիոն մտածելակերպի ձևավորումն է և այլն»,–շեշտել է թերթի զրուցակիցը:

Նա կոռուպցիայի դեմ պայքարի զինանոցից առանձնացրել է հետևյալ երկու գործոնը. առաջին՝ կոռուպցիոն հանցագործությամբ ֆիզիկական կամ իրավաբանական անձին, համայնքին կամ պետությանը պատճառված վնասի հատուցումը, երկրորդ՝ կոռուպցիոն գործունեության արդյունքում ձեռք բերված գույքի պարտադիր բռնագրավումը օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:

Նրա խոսքով՝ տվյալ միջոցը զգալիորեն կկանխարգելի կոռուպցիան. «Մի բան է, երբ կոռուպցիայի համար դատապարտված անձը պատիժը կրելուց հետո վերադառնում է շքեղ առանձնատանը ապրող ընտանիքի գիրկը, և մեկ այլ բան, երբ պետությունը նրան ենթարկել է ազատազրկման, իսկ բռնագրավված տանը բնակեցրել է, օրինակ, թափառաշրջիկ երեխաների կամ ծերերի»:

«Ժողովուրդ».Պալատի գործունեության իրական շահառուն հանրությունն է և շարքային քաղաքացին

Հաշվեքննիչ պալատի անդամ Արա Նռանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեսակետ է հայտնել, որ Հաշվեքննիչ պալատի մասին օրենքն իրենց մի շարք հարցերում անհարկի սահմանափակում է:

«Նոր օրենքը սահմանափակում է մի շարք հաստատություններում հաշվեքննություն իրականացնելու հնարավորությունը (տվյալ դեպքում՝ Հայփոստում եւ բանկերում), ինչը թույլ կտար նույն այդ սոցիալական ոլորտի հաշվեքննության բացահայտումները հասցնել մինչեւ վերջ։ Այնինչ տարբեր գաղտնիքների եւ տվյալների պաշտպանության պատրվակով Հաշվեքննիչ պալատի առջեւ հաճախ փակվում է մուտքը տարբեր տեղեկատվության, ինչը միջազգային նորմերի խախտում է եւ պարարտ հող է ստեղծում չարաշահումները կոծկելու համար,- ասել է Նռանյանը` հավելելով,- պալատը` որպես պետական բյուջեի մասով բարձրագույն վերահսկողական մարմին, պետք է հասանելիություն ստանա տեղեկատվության ողջ պաշարին։ Այստեղ աբսուրդ իրավի-ճակ է ստեղծվում. մարմինը, որն ունի պետական գաղտնիքին ծանոթանալու իրավունք, չի կարող ստանալ, օրինակ, նպաստառուին կամ թոշակառուին վերաբերող տեղեկատվություն»։

«Նոր օրենքը սահմանափակում է մի շարք հաստատություններում հաշվեքննություն իրականացնելու հնարավորությունը (տվյալ դեպքում՝ Հայփոստում եւ բանկերում), ինչը թույլ կտար նույն այդ սոցիալական ոլորտի հաշվեքննության բացահայտումները հասցնել մինչեւ վերջ։ Այնինչ տարբեր գաղտնիքների եւ տվյալների պաշտպանության պատրվակով Հաշվեքննիչ պալատի առջեւ հաճախ փակվում է մուտքը տարբեր տեղեկատվության, ինչը միջազգային նորմերի խախտում է եւ պարարտ հող է ստեղծում չարաշահումները կոծկելու համար,- ասել է Նռանյանը` հավելելով,- պալատը` որպես պետական բյուջեի մասով բարձրագույն վերահսկողական մարմին, պետք է հասանելիություն ստանա տեղեկատվության ողջ պաշարին։ Այստեղ աբսուրդ իրավի-ճակ է ստեղծվում. մարմինը, որն ունի պետական գաղտնիքին ծանոթանալու իրավունք, չի կարող ստանալ, օրինակ, նպաստառուին կամ թոշակառուին վերաբերող տեղեկատվություն»։ Նա կարծում է, որ պալատի մասին օրենքը ենթակա է փոփոխության:

Պայմանագրի խզո՞ւմ

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ իրավապահ մարմինները բավական անհարմար վիճակում են հայտնվել ռուսական կապիտալով աշխատող «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության դեմ հարուցված քրեական գործով։

Ըստ թերթի՝ ՀՀ իրավապահ մարմինները, այս դեպքում ՊԵԿ-ը, իրավասություն չունեին ՀԿԵ-ում ստուգումներ, խուզարկություն կատարելու։ Կոնցեսիոն պայմանագրով նախատեսվում է, որ ցանկացած պատճառված վնաս կամ վեճ պետք է լուծվի փարիզյան արբիտրաժային դատարանում։

Օրաթերթի տեղեկություններով՝ ներկայումս այս հողի վրա իրավիճակն այնքան է լարվել, որ կարող է հանգեցնել ընդհուպ ռուսական կողմից կոնցեսիոն պայմանագրի խզման։