ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
2019-02-02 11:02:52

Այսօր առավոտյան ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ՝ տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են: Սոթք-Քարվաճառ, Գյումրի - Սպիտակ, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների և Սյունիքի, Արագածոտնի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Երևանում, Վարդենյաց լեռնանացքում, Դիլիջանի ոլորաններում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Սյունիքի մարզի Սիսիան և Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում տեղում էձյուն: Վարդենյաց լեռնանացքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բուք է:

Փետրվարի 3-ի ցերեկը, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 5-6-ին նույնքան կբարձրանա:

Երևանում այսօր ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում` ձյան, ցածրադիր գոտում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված բեռնատարներ: