ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արսեն Թորոսյանի հրամանով բարձրացվել է ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի բուժաշխատողների աշխատավարձը
2019-02-02 13:45:00

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ստորագրել է ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում հունվարի 1-ից 15-20 տոկոսով աշխատավարձերը բարձրացնելու հրաման՝ ֆեյսբուքյան էջում գրառմամբ տեղեկացրել է Արսեն Թորոսյանը:

«Այսօր ստորագրեցի հրաման առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բուժաշխատողների աշխատավարձի նոր հաշվարկի վերաբերյալ: Սա արդեն երկրորդ բարձրացումն է վերջին կես տարվա մեջ, որի արդյունքում ԱԱՊ մոտ 10.000 բուժաշխատողների աշխատավարձը գումարային բարձրանում է 30-40 տոկոսի չափով»,-նշել է նախարարը:

Այս քայլը, ինչպես նախարարն է նշել, պետք է դիտարկել կանխարգելիչ բժշկության զարգացման իրենց քաղաքականության շրջանակներում։ «ԱԱՊ օղակից և բուժաշխատողներից ակնկալում ենք ավելի լավ արդյունքներ՝ հատկապես իրենց կողմից սպասարկվող ազգաբնակչության մոտ քրոնիկ հիվանդությունները կառավարելու տեսանկյունից, որպեսզի բեռնաթափենք հիվանդանոցները և շտապօգնության ծառայությունը։ Այս քայլը թույլ կտա նաև ԱԱՊ օղակ ներգրավել մեր լավագույն բուժաշխատողներին»,-գրառումն ավարտել է Արսեն Թորոսյանը: