ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանում առաջին անգամ կնշվի ընկերների միջազգային օրը
2018-07-30 06:35:54
Այս տարի առաջին անգամ այն կտոնվի նաև Հայաստանում: Էռնեկյան ընկերությունների խումբը և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը նախաձեռնել են «Ընկերների օրը Հայաստանում» ծրագիրը, որի նպատակն է ևս մի նոր, հրաշալի և ուրախ տոն ավելացնել Հայաստանի օրացույցում: «Ընկերությունը» չի ճանաչում սեռ, տարիք, սոցիալական դիրք կամ որևէ այլ տարբերություն, որը կարող է գոյություն ունենալ նույն համայնքի անդամների միջև: Այն ԲՈԼՈՐԻ համար է և հիմնված է ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ սկզբունքի վրա: Հայաստանում արդեն սկսվել են ներգրավված ընկերությունների կազմակերպած միջոցառումները: Այս տարի կնշենք այս ուրախ տոնը և կպատրաստվենք այն եկող տարի ավելի մեծ ընկերական շրջապատում, ավելի ուրախ տոնելուն: Դու ևս կարող ես միանալ: Շուտով տոնին կմիանան բոլորը: Էռնեկյան ընկերությունների խումբ Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատ