ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա. կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
2019-02-04 08:53:55

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է (բուք է), իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Գյումրի-Սպիտակ, Մարալիկ-Լանջիկ, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, «Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մառախուղ:

Մինչև փետրվարի 8-ը Երևանում և մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ը կբարձրանա 5-6 աստիճանով:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված բեռնատարներ: