ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հռոմի պապն Աբու-Դաբիում պատարագ կմատուցի բաց երկնքի տակ
2019-02-04 09:44:35

Հռոմի Ֆրանցիսկոս պապը եռօրյա առաքելական ուղևորությամբ Արաբական Միացյալ Էմիրություններում է: Նա Հռոմեակաթոլիկ եկեղեցու առաջին հովվապետն է, որն այցելում է Արաբական թերակղզի։

Այսօր Ֆրանցիսկոս պապն աշխարհի խոշորագույն իսլամական Ալ-Ազհար համալսարանի ղեկավար շեյխ Ահմադ աթ-Թայեբի հետ, որն Աբու-Դաբի է ժամանել Կահիրեից, կմասնակցի «Մարդկային եղբայրություն» միջազգային միջկրոնական խորհրդաժողովին, այնուհետև բաց երկնքի տակ պատարագ կմատուցի տասնյակ հազարավոր կաթոլիկների համար: Վատիկանում հույս ունեն, որ այցը «նոր էջ կբացի կրոնական հարաբերությունների պատմության մեջ»: Խորհրդաժովողին կաթոլիկ աշխարհի առաջնորդի և ամենահարգված սունի շեյխերից մեկի մասնակցությունը՝ միջոցառման մասնակիցների մտահղացմամբ կդառնա կրոնական տարբեր դավանանքների ներկայացուցիչների միջև երկխոսության խորհրդանիշ: Սա Հռոմի պապի և շեյխի արդեն հինգերորդ հանդիպումն է վերջին երեք տարվա ընթացքում, սակայն նրանք առաջին անգամ են միասին մասնակցում միջազգային միջոցառման:

Աբու Դաբի մեկնելուց մեկ ժամ առաջ, Վատիկանում կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ Հռոմի պապը ԱՄԷ իր այցն համարել է «կարճ, բայց կարևոր ճամփորդություն»։ Այնուհետև նա «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է. «Մեկնում եմ Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այդ երկիր եմ ուղևորվում որպես եղբայր, որպեսզի միասին գրենք երկխոսության էջ և միասին անցնենք խաղաղության արահետներով։ Աղոթե՛ք ինձ համար»։

Այցը, որը կշարունակցի մինչև փետրվարի 5-ը, Աբու Դաբիի թագաժառանգ, Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով է: