ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Փետրվարի 4-ը՝ քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր
2019-02-04 10:15:49

լրացված 18.40

Արմինե Գեւորգյան

«Ռադիոլուր»

0:00
0:00

Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի միջազգային օրն ամենամյա միջոցառում է, որը կազմակերպվում է Միջազգային հակաքաղցկեղային միության կողմից (International Union Against Cancer, UICC)` սկսած 2005 թվականից: Օրվա նպատակը այդ գլոբալ խնդրի վրա հասարակության ուշադրությունը գրավելն է, հիշեցնել, թե որքան վտանգավոր և տարածված են ուռուցքային հիվանդությունները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումներով` 2020թ. երկրագնդում կգրանցվի 22 մլն նոր հիվանդ, իսկ չարորակ նորագոյացություններից մահացողների թիվը կկազմի շուրջ 10 միլիոն:

Հայաստանում ոչ վարակիչ հիվանդություններից (ՈՎՀ) մահացության բուրգում չարորակ նորագոյացությունները գտնվում են երկրորդ տեղում:

Ընդ որում, իգական սեռի մոտ տարածված են կրծքագեղձի, արգանդի մարմնի, պարանոցի և հաստ աղու, իսկ արական սեռի մոտ` շնչափողի, բրոնխների, թոքի, միզապարկի, շագանակագեղձի, ստամոքսի և հաստ աղու չարորակ նորոգոյոցությունները: 2015 թվականից գործում է ՈՎՀ վաղ հայտնաբերման սկրինինգային ծրագիրը, որի բաղադրիչներից է արգանդի պարանոցի քաղցկեղի հայտնաբերումը, սոցիալական փաթեթի շահառուների կանխարգելիչ բժշկական քննությունները, շականակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագիրը:

Վերջին տարիներին ընդլայնվել է հիվանդանոցային օղակում ուռուցքաբանական ծառայությունների աշխարհագրությունը: Այսօր ուռուցքաբանական բժշկական օգնություն է մատուցվում է 8 բժշկական կազմակերպությունում: