ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Թուրքիայում հայերից մնացած գանձերը հանգիստ չեն տալիս անգամ օրինապահներին
2019-02-04 14:45:25

Դիարբեքիրում անօրինական կերպով պեղումներ կատարելու մեղադրանքով 8 հոգի են ձերբակալվել, որոնցից 4-ը ոստիկաններ են: Պարզվել է, որ ոստիկանները զրահապատ մեքենա են բերել, որպեսզի ցույց տան, թե պեղումներն իբր օրինական են կատարվում` Akunq.net-ի փոխանցմամբ՝ հաղորդում են «Հյուրիեթ» և «Ակօս» պարբերականները:

Անցած շաբաթ Դիարբեքիրի անվտանգության տնօրինության Մաքսանենգության և կազմակերպված հանցագործությունների բաժանմունքը ծանուցում է ստացել, թե անօրինական պեղումներ են արվում: Կատարված հետաքննության արդյունքում ձերբակալվել են Սիլվանի նահանգային անվտանգության տնօրեն Օմեր Օզթյուրքը, քննիչի օգնականներ Բեքիր Բ.-ն և Սերքան Ջ.ն, ինչպես նաև ոստիկաններ Ալի Փ.-ն ու Աբդյուլմյուդալիփ Գ.-ն:

Սույն ոստիկանների հետ են եղել ևս 4 հոգի: 8 հոգանոց խումբը հազիվ էր 1 մ խորությամբ փոս փորել, երբ նրանց հետևած ոստիկանները հանցանքի վայրում ձերբակալել են նրանց:

Կասկածյալները Դիարբեքիրի անվտանգության տնօրինության Մաքսանենգության և կազմակերպված հանցագործությունների բաժանմունքում հարցաքննվելուց հետո ուղարկվել են Արդարադատության վարչություն: Կասկածյալները կեղծ ցուցմունք են տվել, թե իբր որոնել են ՊԿԿ-ի անդամների թաղած ոսկիներն ու դրամները: Սակայն հետաքննությունը պարզել է, որ իրականում նրանց նպատակն է եղել գտնել հայերից մնացած գանձերը:

8 հոգանոց խմբի բոլոր անդամները կալանավորվել են ու բանտարկվել: Պարզվել է, որ գանձ գտնելու գործում ընդգրկված է եղել նաև հանցագործներից մեկի մայրը, ով որդուն հեռախոսով խորհուրդներ տալով` փորձել է ուղղորդել նրան: