Ավտոբուսի վթար Կալուգայում. տուժածների թվում հայեր կան
2019-02-04 16:00:32
Ռուսաստանի Կալուգայի մարզում ավտոբուսի շրջվելու հետևանքով տուժածների թվում նաև ազգությամբ հայ Ռուսաստանի քաղաքացիներ կան: Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը:
Ավտոբուսի շրջվելու հետևանքով տուժել են 2008թ. ծնված Մարիա Առաքելյանը և 1988թ. ծնված Սոնա Ադամյանը: Նրանք գտնվում են Կալուգայի քաղաքային հիվանդանոցում:
Այլ տուժածների մասին տեղեկատվությունը ճշտվում է:
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը մշտական կապի մեջ է ՌԴ համապատասխան մարմինների հետ:
Վթարը տեղի է ունեցել փետրվարի 3-ի առավոտյան Կալուգայի մարզում: Ավտոբուսը, որում 48 մարդ է եղել, որից 33-ը երեխա, դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել: Վթարի հետևանքով զոհվել է 7, վիրավորվել 32 մարդ:
Ամենաընթերցվածը
2019-02-12 18:45:21
Ինչպես կքվեարկեն ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն կառավարության ծրագրին
2019-02-12 18:29:47
Տեղեկատվության ազատության եւ անձնական կյանքի պաշտպանության «բախումը»
2019-02-13 11:05:18
Որքանո՞վ է հիմնավոր թունաքիմիկատների թանկացումը
2019-02-13 10:41:52
ԱԺ-ը շարունակում է քննարկել կառավարության ծրագիրը (ուղիղ)
2019-02-13 11:38:18
Մոսկվան կողմ է Վենեսուելայում համազգային երկխոսություն ստեղծելուն
ԾՐԱԳՐԵՐ