ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Լուսավոր Հայաստան»-ը ԱԳ նախարարի հետ քննարկել է ղարաբաղյան խնդրի կարգավորման թեման
2019-02-04 18:26:45

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Ղարաբաղյան խնդրով ընթացող բանակցություններում բազմաթիվ հարցեր կան, որոնք պարզաբանման կարիք ունենՀստակություններ ստանալու ակնկալիքով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին հրավիրել էր ԱԺ-ում քննարկման: Հրավերն ընդունվել է:

0:00
0:00

Ղարաբաղյան խնդրով մտահոգություններ միշտ կան, քանի դեռ չի ավարտվել հակամարտությունը և չի ստացել հայանպաստ լուծում՝ ասում է Էդմոն Մարուքյանը: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին հրավիրել էր խորհրդարան քննարկելու արտաքին քաղաքականության ու մասնավորապես ղարաբաղյան խնդրի կարգավորման թեման: Նախարարն անմիջապես արձագանքել էր:

Հանդիպումը կայացավ փակ ձևաչափով, ինչը նշանակում է, որ քննարկված հարցերը չեն հրապարակվում: Հանդիպումը նախարարին գոհացրել է, Էդմոն Մարուքյանին նույնպես: Որոշ պարզաբանումների կարիք կար՝ ասում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը: Նա դրական է գնահատում երկու երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպումները.

«Շփումներն ավելի լավ են, քան իրար վրա կրակելը»:

Ստացված տեղեկությունը դեռ վերլուծության ենթարկվելու կարիք կա՝ ասում է Մարուքյանը:

Վերջին շրջանում նախարար Մնացականյանը շեշտադրում է Արցախի կարգավիճակի ու անվտանգության հարցերը։ Որքանո՞վ է այն առաջնահերթ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի համար.

«Ոչ ամեն գնով: Հայաստանի համար ընդունելի պայմաններով: Դե հիմա դա ենք պնդում, բայց ինչպես վարչապետն է ասել, դեռ Բաքվից զիջումների մասին խոսք չկա»:

Հայկական կողմը, ըստ Գևորգ Գորգիսյանի, պետք է նաև պնդի Արցախին բանակցություններում ներգրավելու հարցը: Պատգամավորը ձեռնպահ մնաց տեղեկացնել,  թե ինչ քննարկում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հնարավոր հանդիպման ժամկետների մասին,  բայց ասաց, որ ԱԺ խմբակցություններ-Զոհրաբ Մնացականյան հանդիպումները կլինեն պարբերական։ Այս հարցում համաձայնություն է եղել նաև նախարարի կողմից: