ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-02-05 09:58:59
  • «Ժողովուրդ». Միստիկա մի՛ փնտրեք խմբակցության փակ նիստում
  • «Իրատես». «Մեր շուրջը տեղի ունեցող գլոբալ գործընթացները մտահոգիչ են»
  • «Հայկական ժամանակ». Զեկույց
  • «Փաստ». Հ3 հեռուստաընկերությունը վաճառվե՞լ է

Միստիկա մի փնտրեք խմբակցության փակ նիստում

«Ժողովուրդը»-ի տեղեկություններով շաբաթ օրը Ազգային ժողովում կայացած «Իմ քայլը» խմբակցության նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ու երկու մարզպետ՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ու Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, թեեւ ի սկզբանե խոսվում էր, որ իշխող խորհրդարանական խմբակցության անդամները հանդիպելու են կառավարության անդամների հետ:

Թերթին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ասել է, թե իրենք ներկա են եղել ոչ թե մարզպետի կարգավիճակով, այլ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ: Իսկ փակ քննարկման մեջ որեւէ տարօրինակ եւ արտասովոր բան նա չի տեսնում:

«Դա նորմալ քաղաքական գործընթաց է, երբ իշխող քաղաքական ուժի վարչությունը հանդիպում է իր ֆրակցիային: Եվ «Իմ քայլը» ֆրակցիան` որպես մեր քաղաքական ուժի պառլամենտական ներկայացուցիչ, հանդիպում է ունեցել մեզ հետ: Այս կոնտեքստում վարչապետի հետ հանդիպումը կրել է արտաքին, ներքաղաքական զարգացումների, ընթացիկ քաղաքական իրավիճակի շուրջ հարցուպատասխանի, քննարկումների բնույթ: Սա միտված է եղել նրան, որ մեր ֆրակցիան ԱԺ-ում հստակեցումներ անի, ինչ-որ հարցերի պա- տասխաններ ունենա, նաեւ արտաքին քաղաքականության հետ կապված վարչապետի տեսակետները, վարչապետի ունեցած հանդիպումների մասին որոշակի ինֆորմացիա փոխանցվեց: Չգիտեմ` ինչու են սեւեռվել դրա վրա եւ անընդհատ հղում են անում փակ նիստին: Շաբաթ օրն ենք արել, որովհետեւ աշխատանքային օրերին ֆիզիկապես հնարավոր չէ հասցնել: Չկա ոչ մի գաղտնի բան: Դրա մեջ միստիկա մի՛ փնտրեք, որեւէ ստվերային բան չի եղել»,-թերթի հետ զրույցում ասել է մարզպետը:

Իրատես. «Մեր շուրջը տեղի ունեցող գլոբալ գործընթացները մտահոգիչ են»

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանին հարցրել է, թե Արցախի ղեկավարությանը Հայաստանի վարչապետը կամ արտգործնախարարը տեղեկացրե՞լ են, թե ինչ են քննարկել ադրբեջանցի պաշտոնակիցների հետ։ Կա՞ որոշակի լարվածություն, չհասկացվածություն երկու հայկական պետությունների ղեկավարների միջև։

Նա պատասխանել է, որ Արցախն այս փուլում անուղղակի է ներգրավված գործընթացում և տրամաբանական է, որ պետք է մանրամասն տեղեկացվի անցկացվող հանդիպումների մասին: Դրանք անընդհատ գտնվում են Արցախի և Հայաստանի խորհրդակցությունների դաշտում:

Մտահոգիչ են տեղի ունեցող գլոբալ գործընթացները: Միջնորդ երկրների խնդիրն է՝ իրավիճակի այնպիսի հանգուցալուծման հասնել, ինչը տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն կապահովի՝ նշել է նա:

«Գերխնդիրը Արցախի բանակցային կողմ լինելն է, և Հայաստանն այս առումով ամենաշահագրգիռ կողմն է: Այս հարցի կարևորությունը, կարծում եմ, գիտակցում են նաև միջնորդները, այլ բան է, որ դա Ադրբեջանի համար «կյանքի ու մահվան» հարց է»:
 
Արցախի իշխանությունը, արցախցին ի՞նչ ակնկալիք ունեն Հայաստանի իշխանություններից՝ հակամարտության լուծման հարցում։ Տիգրան Աբրահամյանը թերթի այս հարցին ի պատասխան կարևորել է Արցախի բանակցություններին մասնակցությունը. «Գերխնդիրը Արցախի բանակցային կողմ լինելն է, և Հայաստանն այս առումով ամենաշահագրգիռ կողմն է: Այս հարցի կարևորությունը, կարծում եմ, գիտակցում են նաև միջնորդները, այլ բան է, որ դա Ադրբեջանի համար «կյանքի ու մահվան» հարց է»:

Զեկույց

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակը զեկույց է ներկայացրել Հայաստանի և Արցախի Զինված ուժերում գրանցված զոհերի քանակի վերաբերյալ, որում սկզբունքային մի դիտարկում է առանձնացրել «Հայկական ժամանակ»-ը:

Ըստ հավաքված վիճակագրության՝ «2013 թվականից հետո 2018-ը ամենախաղաղն էր, իսկ 2018 թվականի վերջում արձանագրված առանց զոհերի ժամանակահատվածը տևել է 130 օր և դեռևս չի ընդհատվել»: Մարտական կորուստներ չեն եղել նաև 2011-ի 3-րդ, 2012-ի 4-րդ և 2013-ի 2-րդ եռամսյակներում։

Իսկ ահա ոչ մարտական կորուստների հարցում, թերթի կարծիքով, վիճակագրությունը մատահոգիչ է. «2018 թվականը ոչ մարտական զոհերի թվի աճով 2-րդ տեղում է 2016 թվականից հետո։ 2018 թվականին ոչ մարտական կորուստների պատճառներից առաջին տեղում են ավտովթարները՝ 17 զոհ, առողջական խնդիրները՝ 13 զոհ, ինքնասպանությունները՝ 11 զոհ»։

«Ըստ էության, այն, որ 2018 թվականին 2017-ի համեմատ ոչ-մարտական զոհերի թիվն աճել է, գալիս է վկայելու, որ Զինված ուժերում առկա ներքին խնդիրները լուծում չեն ստացել», - եզրակացնում է թերթը:

«Ըստ էության, այն, որ 2018 թվականին 2017-ի համեմատ ոչ-մարտական զոհերի թիվն աճել է, գալիս է վկայելու, որ Զինված ուժերում առկա ներքին խնդիրները լուծում չեն ստացել», - եզրակացնում է թերթը:

«Փաստ». Հ3 հեռուստաընկերությունը վաճառվե՞լ է

Թերթի տեղեկություններով՝ վերջին շրջանում քաղաքական ակտիվ գործունեությունից հեռացած Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հ3» հեռուստաընկերությունը վաճառվել է. այն գնել է մի ռուսական ընկերություն, և առաջիկայում երթերում կհայտնվի «ABC» տարբերանշանով: «Փաստ»-ի հավաստի տեղեկություններով՝ ռուսները նախագծում լուրջ գումարներ են ներդրել, նախատեսված է, որ հեռուստաընկերության քաղաքական սրությունն ավելի է ուժեղանալու: