ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ստամբուլի Մաբեթ փողոցը վերանվանել է. «Տատյան» անունը կրող ցուցատախտակը կամրացվի այսօր
2019-02-05 10:08:17

Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի համայնքապետարանը տեղի բնակչության պահանջով միաձայն որոշել է Մաբեթ փողոցը վերանվանել Տատյան փողոց։ Որոշումը կիրագործվի այսօր՝ հղում անելով թուրքական աղբյուրներին, տեղեկացնում է Ermenihaber-ը:

Բաքըրքյոյի շրջանի Զեյինլիք թաղամասի Մաբեթ փողոցում, որտեղ գտնվում են հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին և Տատյան հայկական վարժարանը, «Տատյան» անունը կրող ցուցատախտակ կամրացվի։

Բաքըրքյոյի համայնքապետ Բյուլենթ Քերիմօղլուն հիշեցրել է, որ Հովհաննես Տատյանը Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում հիմնել է Բեյքոզի թղթի գործարանը, Էյուբի տեքստիլի գործարանը, Հերեքեյի տեքստիլի գործարանը, Զեյթինբուրնուի դարբնոցը և Իզմիթի տեքստիլի գործարանը։

«Բաքըրքյոյի մեր քաղաքացիների պահանջով և Բաքըրքյոյի համայնքապետարանի կողմից միաձայն ընդունված որոշման համաձայն վաղը Մաբեթ փողոցը կվերանվանվի Տատյան փողոց»,- հայտարարել է Քերիմօղլուն։

Ավելի վաղ էլ նշված փողոցը Բաքըրքյոյի համայնքապետարանի որոշմամբ անվանվել էր Տատյան փողոց, սակայն որոշումն այնուհետև չեղարկվել էր, քանի որ Ստամբուլի քաղաքապետարանը չէր վավերացրել այն։