ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կամիկաձե անօդաչուների վաճառքի արգելքը չեղարկվել է
2019-02-05 13:20:18

Իսրայելական Aeronautics Defense Systems ընկերությունը կրկին կարող է անօդաչու թռչող սարքեր վաճառել Ադրբեջանին։ Իսրայելի պաշտպանության նախարարությունը Orbiter 1K կամիկաձե անօդաչուների վաճառքի հետ կապված արգելքը վերացրել է՝ հայտնել է The Times of Israel–ը:

2017 թվականին Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները Aeronautics–ի աշխատակիցներին խնդրել էին ցույց տալ այդ սարքերի հնարավորությունները՝ հարվածներ հասցնելով Արցախի դիրքերին։

Իսրայելական օպերատորները հրաժարվել էին, բայց մենեջերների հրահանգով հայկական դիրքերը հայտնվել էին դրոնների թիրախում։ Այդ միջադեպից հետո Իսրայելի պաշտպանության նախարարությունը դադարեցրել էր ընկերության երեք ղեկավարների՝ արտոնագրերը։

Սակայն պարզվում է, որ արգելքը տարածվում է միայն մենեջերների, ոչ թե ընդհանուր ընկերության վրա։ Իսրայելի ռազմական իշխանությունը, ինչպես պարբերականն է նշում, խախտելով իսրայելական օրենսդրությունը, թույլ է տվել Aeronautics Defense Systems –ին նորից անօդաչու թռչող սարքեր վաճառել ադրբեջանցիներին։

ԱՄՆ–ի «Հայ Դատի» գրասենյակն դատապարտել է հայերի նկատմամբ «կամիկաձե» անօդաչուների հարձակումների համար «կանաչ լույս» վառելու որոշումը՝ կարծիք հայտնելով, որ Իսրայելն այդպիսով ընկերությանը հնարավորություն է տալիս անօդաչու սարքերի ապօրինի փորձարկումներ իրականացնել Արցախի դեմ:
 

Տես նաև՝