ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայ-իրանական քաղաքական օրակարգի կարևորագույն շեշտադրումները
2019-02-05 17:53:50

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Փետրվարի վերջին, հեղափոխությունից հետո առաջին անգամ, ՀՀ վարչապետը  պաշտոնական այցով կմեկնի Իրան:

«Հայաստանի հետ ցամաքային սահման ունեցող բարեկամ այս պետությունը մեր արտաքին քաղաքական օրակարգում ունի յուրահատուկ տեղ, հետևաբար պետք է կարևորվեն այդ հարաբերությունները և պատշած ուշադրության արժանանան այդ ուղղությամբ իրականացվող Հայաստանի քայլերը»,- այսօր ասել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

Հայ-իրանական պաշտոնական շփումներից առաջ երկու երկրների հարաբերությունների օրակարգի շուրջ տեսակետներ՝ ներկայացվող ռեպորտաժում:

0:00
0:00

Հեղափոխությունից հետո  Հայաստանի արտաքին հարաբերությունների ոլորտում կար որոշակի դադար, որը վերաբերում էր նաև Իրանի հետ հարաբերություններին: ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի խոսքով, այդ դադարը պետք է լրացնել շատ արագ ու որակյալ քայլերով, ինչն էլ ակնկալում է փետրվարի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն  կատարելիք պաշտոնական այցից:

«Իշխանությունները գալիս ու գնում, բայց  հարևանների հետ հարաբերությունները հավերժ են և դրանց պետք է խնամքով մոտենալ»,- նկատում է Ոսկանյանը՝ ներկայացնելով հայ-իրանական հարաբերություններում կուտակված՝ առաջնային լուծում պահանջող  խնդիրներից մի քանիսը:

Ըստ իրանագետի, Հյուսիս-հարավ մայրուղին Հայաստանին ոչ միայն տնտեսական դժվարությունները հաղթահարելու, այլև տարածաշրջանում ավելի ծանրակշիռ դեր զբաղեցնելու հնարավորություն կտա, ինչը կարևոր է հատկապես Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի մեկուսացմանն ուղղված քաղաքականության պայմաններում:

Հայաստանը շրջափակումից դուրս բերելը իրանագետը կարևորում է ինչպես տնտեսական ու քաղաքական, այնպես էլ հոգեբանական տեսանկյունից: Հայ-իրանական հանդիպման օրակարգում պետք է լինի նաև Մեղրու ազատ  տնտեսական գոտու խնդիրը, որը ստեղծվել է, բայց փաստացիոր
են չի գործում:


Սա ևս Վարդան Ոսկանյանի դիտարկումներից էր: Մյուս կարևոր ոլորտը, որին, ըստ իրանագետի,  պետք է հատուկ ուշադրություն դարձվի, դա էներգետիկ ծրագրերի հատվածն  է:


Հատուկ ուշադրության է արժանի նաև բազմակողմ հարաբերությունների ստեղծումը՝ մասնավորապես Ռուսաստանի ու ԵՄ անդամ երկրների ներգրավմամբ:

Վարդան Ոսկանյանն այսօր անդրադարձավ նաև հայ-իրանական հարաբերություններում առկա վտանգներին, որոնք հատկապես արժանի են  ուշադրության.

« Թիվ մեկ վտանգը բխում է Իրանի դեմ ուղղված պատժամիջոցներից: Բոլթոնի հայտարարությունը ուղղակի մարտահրավեր էր, որովհետև Հայաստանի  տարածքում քննադատվում էր հարևան պետություն, որի հետ մենք ունեք բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ»:

Ինչպես հայ-իրանական սահմանի, այնպես էլ, այսպես կոչված «ավտորիտար»  Իրանի վերաբերյալ  Հայաստանից հնչած հայտարարությունների մասին: Վտանգը, ըստ իրանագետի, պայմանավորված է հայտարարությունների քանակով, առայժմ հաջողվում է խուսափել դրանց հետևանքներից :

«Բայց պետք է լինել ուշադիր և զգույշ, ինչպես Իրանի, այնպես էլ այլ պետությունների հետ հարաբերություններում և հայտարարություններում, որովհետև դա բխում է մեր պետության շահերից»,-նկատում է Ոսկանյանը:

Անհրաժեշտ.  Հայաստանի վարչապետի այցը Իրան այսպես է բնորոշում Իրանի մեջլիսի պատգամավոր Կարեն Խանլարյանը: Նկատում է՝ բանակցությունների օրակարգը թեև հստակեցրած չէ, բայց կան խնդիրներ, որոնց լուծումն այս պահին Իրանում ապրող մեր հայրենակիցների հետաքրքրությունների շրջանակում է. «Իրանի քաղաքացիների բանկային հաշիվների խնդիրը մտահոգում է իրանցիներին»:

Հեղափոխությունից հետո հայ-իրանական հարաբերություններում որոշակի դադարը մեջլիսի հայ պատգամավորը բնական է համարում, միաժամանակ լիահույս է, որ Հայաստանի վարչապետի առաջիկա այցն ու հետագա շփումները  կլրացնեն բացը: