ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-02-06 10:07:56
  • «Ժամանակ». Լարսի այլընտրանքը ողջունելի է, բայց Մոսկվան սկեպտիկորեն է վերաբերվում նախագծի վերջնական իմպլեմենտացմանը
  • «Առավոտ». ՀԱԷԿ-ի 67 աշխատակից ատոմակայանից դուրս գալու դիմում է գրել. դժգոհ են, որ աշխատավարձը քիչ են բարձրացրել
  • «Ժողովուրդ». Դաշնակները հսկելու են կառավարության աշխատանքը
  • «Իրավունք». Ինչ էր Սորոսի ուզածը

Լարսի այլընտրանքը ողջունելի է, բայց Մոսկվան սկեպտիկորեն է վերաբերվում նախագծի վերջնական իմպլեմենտացմանը

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքները որպես տարանցիկ ճանապարհ օգտագործելը լիարժեք այլընտրանք կապահովի Հյուսիսային Օսեթիայով գնացող Լարսի ճանապարհին, որը եղանակային տատանումներով պայմանավորված՝ միշտ խնդիրներ է առաջացնում:

Թերթը՝ հղում անելով «Կոմերսանտ»-ին, գրում է, որ Մոսկվան ու Թբիլիսին ավարտին են հասցրել Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող այլընտրանքային ցամաքային ճանապարհի գործարկման ուղղությամբ ծավալվող քննարկումները: Կողմերն ամբողջացրել են «Ապրանքների առևտրի մաքսային վարչարարության և մոնիթորինգի մեխանիզմների մասին» համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու ընթացակարգերը: Համաձայնագիրը թույլ է տալիս օգտագործել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներն առևտրի և տարանցման համար: Պարբերականի աղբյուրը վստահեցրել է, որ այս պահին համաձայնեցված մեխանիզմների իրականացման համար խոչընդոտներ չկան, ինչպես նաև նշում է, որ համաձայնագրի իրականացման մեկնարկով շահագրգռված է նաև Հայաստանը: Նշվում է, որ Հայաստանի համար Հարավային Օսիայով անցնող միջանցքը դիտարկվում է որպես այլընտրանք Լարսի անցակետին, որը ձմռանը հաճախ է փակվում ձյան պատճառով:

Թերթի զրուցակցի խոսքով՝ Լարսի այլընտրանքային այս ճանապարհը գնային առումներով որևէ առավելություն չի տալու, բայց, ամենակարևորն այն է, որ եղանակային պայմաններով պայմանավորված՝ ծանրաբեռնվածության ժամանակ ճանապարհի փակում չի լինի։

Էներգետիկ և տրանսպորտային ոլորտի փորձագետ Վահե Դավթյանի կարծիքով՝ մաքսային վարչարարության և ապրանքների մոնիթորինգի մեխանիզմների կիրառման շուրջ այսօր ձեռք բերված համաձայնությունն ավելի շատ տեղավորվում է աշխարհաքաղաքական, քան կոմերցիոն տրամաբանության մեջ: Համաշխարհային առևտրային կազմակերպությանը անդամակցելու համար Ռուսաստանը ստիպված էր 2011-ին մտնել վերոնշյալ գործընթացի մեջ: Սակայն առ այսօր Մոսկվան սկեպտիկորեն է վերաբերվում նախագծի վերջնական իմպլեմենտացմանը, իսկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչները անուղղակիորեն հայտարարում են, որ ձեռք բերված համաձայնությունը դեռ ոչինչ չի նշանակում, քանի որ չունի որևէ իմպերատիվ բաղադրիչ: Ավելին, համաձայնագրում որևէ խոսք չկա Հարավային Օսիայի և Աբխազիայի մասին, ինչը լրացուցիչ ռիսկեր կարող է ստեղծել բեռնափոխադրումների անվտանգ իրականացման համար, ինչի մասին բազմիցս խոսել են նշված դե-ֆակտո պետությունների իշխանությունները:

«Ժամանակ»-ի մյուս զրուցակցի՝ Էներգետիկ և տրանսպորտային ոլորտի փորձագետ Վահե Դավթյանի կարծիքով՝ մաքսային վարչարարության և ապրանքների մոնիթորինգի մեխանիզմների կիրառման շուրջ այսօր ձեռք բերված համաձայնությունն ավելի շատ տեղավորվում է աշխարհաքաղաքական, քան կոմերցիոն տրամաբանության մեջ: Համաշխարհային առևտրային կազմակերպությանը անդամակցելու համար Ռուսաստանը ստիպված էր 2011-ին մտնել վերոնշյալ գործընթացի մեջ: Սակայն առ այսօր Մոսկվան սկեպտիկորեն է վերաբերվում նախագծի վերջնական իմպլեմենտացմանը, իսկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչները անուղղակիորեն հայտարարում են, որ ձեռք բերված համաձայնությունը դեռ ոչինչ չի նշանակում, քանի որ չունի որևէ իմպերատիվ բաղադրիչ: Ավելին, համաձայնագրում որևէ խոսք չկա Հարավային Օսիայի և Աբխազիայի մասին, ինչը լրացուցիչ ռիսկեր կարող է ստեղծել բեռնափոխադրումների անվտանգ իրականացման համար, ինչի մասին բազմիցս խոսել են նշված դե-ֆակտո պետությունների իշխանությունները:

Ըստ նրա՝ խնդիրը շատ ավելի լայն է ու միաժամանակ շատ ավելի խորքային: Այն է՝ նշված միջանցքները չունեն լուրջ աշխարհատնտեսական նշանակություն Ռուսաստանի համար, իսկ դրանց միջոցով ապագայում իրականացվող բեռնափոխադրումների ծավալները գրեթե աննշան կլինեն «երկաթուղային կայսրության» համար:

ՀԱԷԿ-ի 67 աշխատակից ատոմակայանից դուրս գալու դիմում է գրել. դժգոհ են, որ աշխատավարձը քիչ են բարձրացրել

«Առավոտ»-ը Հայաստանի ատոմային էլեկտրակայանի՝ՀԱԷԿ-ի աշխատակիցներից տեղեկություն է ստացել, որ ատոմակայանի մոտ 70 աշխատակից երեկ ՀԱԷԿ-ի տնօրենին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Նրանց թվում են ատոմակայանի միջուկային անվտանգության գծով մասնագետները: Տեղեկության վերաբերյալ փորձել է պարզաբանումներ ստանալ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանից:

Թերթի հետ զրույցում Մ.Վարդանյանը հաստատել է աշխատակիցների դիմում գրելու փաստը, ասել է, որ ոչ թե 70-նն են, այլ՝ 67 աշխատակցի մասին է խոսքը, որոնք հիմնականում հերթափոխի անձնակազմում են: Ըստ Մովսես Վարդանյանի, ՀԱԷԿ-ի միջուկային անվտանգությանը վտանգ չի սպառնում, այդուհանդերձ այդ աշխատակիցների հետ հանդիպումներ են տեղի ունենում, որպեսզի խնդրին ինչ-որ լուծում տան:

ՀԱԷԿ-ի 67 աշխատակից, գլխավոր տնօրենի խոսքով, դիմում են ներկայացրել, քանի որ աշխատավարձերի բարձրացման արդյունքում նրանց ակնկալիքները չեն արդարացվել:

Դիմում գրած 67 աշխատակիցների մեծ մասը երիտասարդ կադրեր են եւ 1974 թվականից ցածր, որոնք կենսաթոշակային վճարումներ են անում: Ըստ դիմում գրած աշխատակիցների, աշխատավարձերի այդչափ բարձրացումը շոշափելի չէ, քանի որ ավելացած գումարներն ուղղվում են բարձրացված հարկերին եւ կենսաթոշակային համակարգին:

Դաշնակները հսկելու են կառավարության աշխատանքը

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՅԴ ԳՄ նորընտիր ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ։

Նա ասել է, որ «Դաշնակցությունը» շարունակելու է իր քաղաքականությունը։ Ընդամենը մի քանի օր առաջ Ընդհանուր ժողովի հայտարարությունը եղել է։ Իրենք իրենց գծի մեջ են լինելու, իսկ որոշ մարտավարական քայլերում նոր իրավիճակում` պայմանավորված հանգամանքով, որ արտախորհրդարանական ընդդիմություն են, նոր թարմություն եւ փոփոխություններ կլինեն:

«Մենք կառավարության ողջ գործունեությունը պահելու ենք մեր խիստ հսկողության ներքո։ Անխնա քննադատելու ենք կառավարությանը իր սխալների համար։ Այդ քննադատությունները լինելու են հիմնավորված, փաստարկված եւ նույնիսկ փաստաթղթավորված։ Այն ոլորտներում, որտեղ կանենք քննադատություններ, կներկայացնենք նաեւ այլընտրանքային առաջատարներ։ Այսինքն` ցույց կտանք, թե ինչպես ենք մենք պատկերացնում այդ խնդիրների լուծումները։ Մենք կառավարության ողջ աշխատանքը պահելու ենք մեր հսկողության տակ, հանդես ենք գալու համապատասխան քննադատություններով, ինչը պետք է անի յուրաքանչյուր նորմալ, սկզբունքային ընդդիմադիր ուժ»,-ասել է ՀՅԴ ԳՄ նորընտիր ներկայացուցիչը։

«Մենք կառավարության ողջ գործունեությունը պահելու ենք մեր խիստ հսկողության ներքո։ Անխնա քննադատելու ենք կառավարությանը իր սխալների համար։ Այդ քննադատությունները լինելու են հիմնավորված, փաստարկված եւ նույնիսկ փաստաթղթավորված։ Այն ոլորտներում, որտեղ կանենք քննադատություններ, կներկայացնենք նաեւ այլընտրանքային առաջատարներ։ Այսինքն` ցույց կտանք, թե ինչպես ենք մենք պատկերացնում այդ խնդիրների լուծումները։ Մենք կառավարության ողջ աշխատանքը պահելու ենք մեր հսկողության տակ, հանդես ենք գալու համապատասխան քննադատություններով, ինչը պետք է անի յուրաքանչյուր նորմալ, սկզբունքային ընդդիմադիր ուժ»,-ասել է ՀՅԴ ԳՄ նորընտիր ներկայացուցիչը։

Իսկ իշխանությունների հետ հնարավոր համագործակցության մասին հարցին ի պատասխան նաև հավելել է. «Երկրի արտաքին քաղաքական հարցերում, այն տեղերում, որտեղ պահանջում է մեր երկրի, պետության շահը, մենք համագործակցության խնդիր չունենք»։

«Իրավունք». Ինչ էր Սորոսի ուզածը

«Իրավունք»-ն անդրադարձել է միլիարդատեր, Բաց հասարակության հիմնադրամների (Open Society Foundations) հիմնադիր Ջորջ Սորոսի վերջերս թվիթերյան միկրոբլոգում կատարած գրառմանը, որում նա նշել՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության հզոր աջակցությունը կենսականորեն անհրաժեշտ է երկրի ժողովրդավարական ներկայի եւ ապագայի համար:

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը «Իրավունք»-ում գրառման հետ կապված կարծիք է հայտնել:

«Ցանկացած երկիր ժողովրդավարացման համար գործ ունի, և կենսունակ քաղաքացիական հասարակություն է պետք, դա հստակ է: Այդ հայտարարության մեջ որ մի արտառոց բան չեմ տեսնում: Նախկին խորհրդային երկրները դեռ գտնվում են ժողովրդավարության անցումնային փուլում: Իսկ կենսունակ ու ակտիվ քաղաքացիների պետք են ոչ միայն ժողովրդավարացող երկրներին, այլև նորմալ ժողովրդավարական երկրներին»,-ասել է քաղաքագետը:

«Ցանկացած երկիր ժողովրդավարացման համար գործ ունի, և կենսունակ քաղաքացիական հասարակություն է պետք, դա հստակ է: Այդ հայտարարության մեջ որ մի արտառոց բան չեմ տեսնում: Նախկին խորհրդային երկրները դեռ գտնվում են ժողովրդավարության անցումնային փուլում: Իսկ կենսունակ ու ակտիվ քաղաքացիների պետք են ոչ միայն ժողովրդավարացող երկրներին, այլև նորմալ ժողովրդավարական երկրներին»,-ասել է քաղաքագետը: