ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Սասնա Ծռերի» գործ. հանցաքննվեց Վալերի Օսիպյանը
2019-02-06 17:08:28

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Այսօր  Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում  շարունակվեց  «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով հերթական դատական նիստը։  Այն ընթացել է  լարված  մթնոլորտումհարցաքննվեց  ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, որը ըստ  մեղադրանքի՝ յոթ օր շարունակ, պատանդ է պահվել ՊՊԾ գնդի գրավման ժամանակ:

0:00
0:00

Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն առարկում է, որ ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործով մեղադրյալների նկատմամբ համաներում կիրառվի։ Այսօր  Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում  շարունակվեց  «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով հերթական դատական նիստը։  ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը «Սասնա ծռերի» գործով տուժող է, ցուցմունք էր տալիս.

 «Ես կորցրել եմ ընկերներ, եթե կորցրած չլինեի իմ ընկերներին, միգուցե իմ դիրքորոշումն այլ լիներ։ Կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է կրի օրենքով նախատեսված պատիժ»:


Իսկ
մինչ այս՝ Վալերի Օսպիյանը պատմեց, թե ինչպես է հայտնվել ՊՊԾ գնդի տարածքում և ինչպես են նրան պատանդ վերցրել ՊՊԾ գունդը գրավողները։

Պատմեց, որ 2016 հուլիսի 17-ին ժամը առավոտյան  05:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահից ստացել է զանգ, որ Էրեբունու գունդը մի խումբ զինված քաղաքացիների կողմից այսպես ասենք զավթել են:

Հասնելով Էրեբունու ոտիիկանության բաժին՝ տեսել է այնտեղ գտնվող մի խումբ ոստիկանների, պարեկային մեքենաներ, նկատել ՊՊԾ գնդի մուտքի դարպասների մոտ կայանած միկրոավտոբուսն ու շտապօգնության մեքենան, ինձնաձիգերով զինված մարդկանց, որոնք անկանոն ներսուդուրս են արել գնդի տարածքում:

Վալերի Օսիպյանը և փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը ցանկացել են մտնել գնդի տարածք վիրավորների ու զոհերի մասին տեղեկություն ստանալու հույսով, սակայն նրանց  ասել են, որ բոլորին օգնություն ցուցաբերվել է։

Երբ ցանկացել են հեռանալ գնդի դարպասներից՝ Աշոտ Հակոբյանը ինքնաձիգի խզակոթով հարվածել է Օսիպյանի գլխին, մեջքին, պոկել է ուսադիրները, այնուհետև 5-6 հոգի իրեն հարվածելով տարել են գնդի տարածք:

Ցուցմունք տվեց նաև նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:


Վարդան Եղիազարյանի եւ Վալերի
Օսիպյանի ցուցմունքների ընթացքում տեղից արձագանքում էին ինչպես ամբաստանյալները, այնպես էլ՝ դահլիճում ներկա գտնվողները։ Դահլիճում առանց այն էր սրված իրավիճակն ավելի լարվեց, երբ դատավորը որոշեց մեղադրյալներից Սմբատ Բարսեղյանին հեռացնել դատարանի դահլիճից.

«Դատական նիստն անցկացնել դռնփակ, քանի որ  դահլիճում հավաքված քաղաքացիները հասարակական կարգը խախտում են»։

Ընդմիջումից հետո, սակայն   դատաքննության մասնակիցները չէին հեռացել դահլիճից, նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց հետաձգել դատական նիստը մեկ շաբաթով և շարունակել նախկին փոխոստիկանապետի հարցաքննությունը։

Նշենք, որ «Սասնա ծռեր»-ը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ են պահել Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Թավշյա հեղափոխությունից հետո փոխվեց խմբի անդամների խափանման միջոց կալանավորումը, այժմ կալանքի տակ են միայն ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։