ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-02-07 10:12:25
  • «Ժամանակ». Ծրագիրն ընդունվեց. որքան կպահեն վարչապետի ուսերը
  • «Ժողովուրդ». ԲՀԿ-ն՝ լուսավոր ամբիցիաների «զոհ»
  • «168 ժամ». 6 միլիոն եվրոյի շահաբաժնի կռիվ կառավարությունում
  • «Փաստ». Նաիրիտը հնարավոր է վերաթողարկել

Ծրագիրն ընդունվեց. որքան կպահեն վարչապետի ուսերը

«Ժամանակ»-ի գնահատմամբ՝ կառավարության հնգամյա ծրագիրը, իր բովանդակությամբ, ոգևորիչ է և զգալիորեն արտացոլում է Հայաստանում թավշյա հեղափոխության հռչակագրերն ու նպատակները, սպասումներն ու ակնկալիքները: Սակայն թերթը միաժամանակ նկատում է, որ կառավարությունների ծրագրերը մինչև թավշյա հեղափոխություն էլ եղել են ոգևորիչ, կամ հուսահատեցնող, տխրեցնող չեն եղել:

Հայաստանը երբեք չի ունեցել լավ և գեղեցիկ ծրագրերի, նպատակների պակաս: Պակասել է, ըստ թերթի, դրանք իրականացնելու քաղաքական կամքը և, մասնագիտական կարողությունը, քանի որ այդ գեղեցիկ ծրագրերը ստորադասվել են այն շահերին, որ կրել է իշխող նախկին համակարգը:

«Ակնառու է, որ կառավարության ներկայացրած հնգամյա ծրագիրը՝ կամ դեռևս դրա նախագիծը, իր նշաձողերով և բովանդակային, որակական սահմանումներով շատ ավելի բարձր է, քան պետական կառավարման համակարգի կադրային ներկայիս ներուժը, համենայնդեպս՝ մինչ այժմ եղած տպավորությամբ: Եվ որքան էլ այստեղ լիովին հասկանալի է թավշյա հեղափոխությունից հետո առաջանալիք որոշակի վակուումի անխուսափելիությունը, այդուհանդերձ անկասկած է, որ կառավարության հնգամյա ծրագրի արդյունավետ և դինամիկ իրականացումը պահանջելու է նաև կադրային քաղաքականության ոլորտում արդյունավետ և դինամիկ նոր լուծումներ: Հակառակ դեպքում՝ վարչապետ Փաշինյանն ու իրապես արդյունավետ և համակարգային մտածողություն և ռազմավարական պատկերացում ունեցող պաշտոնյաների բավականին նեղ շրջանակը ի զորու չեն լինի կառավարության ամբողջ ծրագիրը պահել իրենց ուսերին»,-գրում է «Ժամանակ»-ը։

«Ակնառու է, որ կառավարության ներկայացրած հնգամյա ծրագիրը՝ կամ դեռևս դրա նախագիծը, իր նշաձողերով և բովանդակային, որակական սահմանումներով շատ ավելի բարձր է, քան պետական կառավարման համակարգի կադրային ներկայիս ներուժը, համենայնդեպս՝ մինչ այժմ եղած տպավորությամբ: Եվ որքան էլ այստեղ լիովին հասկանալի է թավշյա հեղափոխությունից հետո առաջանալիք որոշակի վակուումի անխուսափելիությունը, այդուհանդերձ անկասկած է, որ կառավարության հնգամյա ծրագրի արդյունավետ և դինամիկ իրականացումը պահանջելու է նաև կադրային քաղաքականության ոլորտում արդյունավետ և դինամիկ նոր լուծումներ: Հակառակ դեպքում՝ վարչապետ Փաշինյանն ու իրապես արդյունավետ և համակարգային մտածողություն և ռազմավարական պատկերացում ունեցող պաշտոնյաների բավականին նեղ շրջանակը ի զորու չեն լինի կառավարության ամբողջ ծրագիրը պահել իրենց ուսերին»,-գրում է «Ժամանակ»-ը։

ԲՀԿ-ն՝ լուսավոր ամբիցիաների «զոհ»

ԱԺ«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատճառով տուժել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ըստ «Ժողովուրդ»-ի՝ ԱԺ խորհրդի նիստում, երբ քննարկվել են խորհրդարանական վեհաժողովների պատվիրակության անդամների համամասնության եւ պատվիրակությունների կազմերի հարցը, իշխող «Իմ քայլը» կուսակցությունը պատրաստակամություն է հայտնել մեկական տեղ զիջել ընդդիմադիր կուսակցություններին, որպեսզի բոլոր պատվիրակություններում նրանցից առնվազն մեկական հոգի ներկայացված լինի: Սակայն եղել է մեկ պայման, որ կզիջեն կոնսենսուսի առկայության դեպքում:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` ԱԺ խորհրդի անդամներից «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները՝ Էդմոն Մարուքյանն ու Մանե Թանդիլյանը, պահանջել են իրենց ավելի շատ տեղ տալ` սպառնալով դեմ քվեարկել որոշումներին: Այդքանից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասել է, որ իրենք ոչինչ չեն զիջի: ԱԺ խորհրդի նիստում ԲՀԿ-ն փորձել է չեզոքություն պահպանել, բայց եւ ԼՀԿ պատճառով իրենք վերջում տուժել են:

6 միլիոն եվրոյի շահաբաժնի կռիվ կառավարությունում

«168 ժամ»-ի տեղեկություններով՝ պետական կառավարման համակարգում մեծ շահաբաժնի կռիվ է գնում. առիթը՝ մոտ ապագայում միջազգային կազմակերպություններից մեկի կողմից սպասվող մինչև 6 միլիոն եվրոյի հասնող դրամաշնորհային ծրագիրն է: Նշյալ ծրագրով նախատեսված է թվայնացնել պետական կառավարման համակարգում աշխատանքներն ու թղթարարությունը, ինչը սակայն, ինչպես թերթն է նշում, նոր երևույթ չէ գերատեսչական հիմնարկներում. 2010-2012թ.-ից սկսած թվայնացմանն ընթացք էր տրվել:

«Ծրագրի նախաձեռնողները պետք է կարողանան հիմնավորել իրենց այդ նախաձեռնության կարևորությունը. որպես արդարացում՝ կներկայացվի պետական կառավարման օղակում օպտիմալացման գաղափարը, թե իբր ժամանակի պահանջ է՝ նորարար տեխնոլոգիաների միջոցով ծրագրային ապահովման, ծառայությունների օնլայն սպասարկման ենք անցնում, իսկ միջազգային կազմակերպություններին կհրամցվի արդեն իսկ ստեղծված բազաների միասնական համալրումը, որը, ինչպես արդեն նշեցինք, գործարկվել է դեռևս նախկին իշխանությունների ժամանակներից»,- գրում է թերթը:

Ըստ «168 ժամ»-ի աղբյուրների՝ այս գումարներն աշխատացնելու սխեման գծել և հեռահար քննարկումները կառավարում է կառավարության աշխատակազմի բարձրաստիճան մի պաշտոնյա, որին թերթը խոստանում է անդրադառնալ առաջիկայում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ նորագույն համակարգերով է սպասարկում Պետական եկամուտների կոմիտեն, Անձնագրային ծառայությունը, Կադաստրի պետական կոմիտեն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Ազգային արխիվը, Ազգային գրադարանը՝ հիշեցնում է թերթը:

Նաիրիտը հնարավոր է վերաթողարկել

«Նաիրիտ» գործարանի շուրջ առկա իրավիճակի և մի շարք հարցերի շուրջ «Փաստ»-ը զրուցել է գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանի հետ, որը նախ թվարկել է այն իրողությունները, որոնք որոշակի առաջընթաց է համարում:

Ամիսներ առաջ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Դրանից հետո ներդրողները գործարանում փորձագիտական աշխատանքներ իրականացնելու իրավունք են ստացել, որը հնարավորություն կտար պարզել գործարանում ներկա իրավիճակը, հասկանալ՝ հնարավո՞ր է արդյոք գործարանը վերաթողարկել:

Ներդրողների, ինչպես նաև նախկին աշխատակիցների ներգրավմամբ ձևավորված փորձագիտական խումբը գործարանում աուդիտորական աշխատանքներ է սկսել: Խումբը շուրջ երկու ամիս է աշխատել գործարանում և եզրակացության եկել, որ գործարանը հնարավոր է վերաթողարկել:

«Եզրակացությունից հետո ներդրողները հանդիպում են ունեցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հետ, ներկայացրել իրենց դիրքորոշումն ու պայմանները»,– ասել է Կ. Իսրայելյանը՝ նշելով, որ թեև ԱԺ արտահերթ ընտրություններից հետո բանակցությունները սառեցվել էին, բայց մոտ մեկ շաբաթ առաջ ներդրողների ներկայացուցիչների, մասնագետների ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ հանդիպում է եղել:

«Խաչատրյանը հայտնեց իր դիրքորոշումը, ըստ որի՝ բավականին պրոֆեսիոնալ պատասխաններ է ստացել ներդրողներից: Հետո հայտնեց, որ լրացուցիչ փաստաթղթեր պետք է տրամադրել իրենց, որոնցով կհիմնավորվեն ներդրողների մտադրությունները»,–ասել է նախկին տնօրենը՝ ընդգծելով, որ արդեն տեղեկացրել են ներդրողներին լրացուցիչ փաստաթղթեր ուղարկելու մասին:

«Հույս ունենք, որ մինչև շաբաթ կստանանք նախարարի դիրքորոշումը: Ներդրողը՝ «Եվրոպա–Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի ներդրումային խումբը, իմ ունեցած տեղեկություններով, իր շուրջ է համախմբել 5–6 խոշոր եվրոպական ընկերություններ, կա նաև իրանական ընկերություն: Բոլոր ընկերությունները ֆինանսապես կայուն են: Դա թույլ է տալիս, որ կառավարությունը վստահ լինի՝ ընկերությունները կարող են գործարանում ներդրումներ կատարել և այն վերաթողարկել: Արագացված ընթացակարգերով գործարանը պետք է հանձնվի ներդրողներին: Կառավարությունը հետագա աշխատանքները պետք է վերցնի իր հսկողության տակ: Բացի այդ, կառավարությունը պետք է հստակ իմանա, որ ներդրողներն իրենց պարտականությունները կատարում են, որից հետո էլ սնանկության գործը կկասեցվի»:

Նա հայտնել է, որ ներդրողներն արդեն պետք է ուղարկեն փաստաթղթերը. «Հույս ունենք, որ մինչև շաբաթ կստանանք նախարարի դիրքորոշումը: Ներդրողը՝ «Եվրոպա–Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի ներդրումային խումբը, իմ ունեցած տեղեկություններով, իր շուրջ է համախմբել 5–6 խոշոր եվրոպական ընկերություններ, կա նաև իրանական ընկերություն: Բոլոր ընկերությունները ֆինանսապես կայուն են: Դա թույլ է տալիս, որ կառավարությունը վստահ լինի՝ ընկերությունները կարող են գործարանում ներդրումներ կատարել և այն վերաթողարկել: Արագացված ընթացակարգերով գործարանը պետք է հանձնվի ներդրողներին: Կառավարությունը հետագա աշխատանքները պետք է վերցնի իր հսկողության տակ: Բացի այդ, կառավարությունը պետք է հստակ իմանա, որ ներդրողներն իրենց պարտականությունները կատարում են, որից հետո էլ սնանկության գործը կկասեցվի»: