ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է
2019-02-07 10:30:42

Այսօր համացանցում հայատառ գրելու օրն է: Նախաձեռնությունը մեկնարկել է 2012թ.-ի փետրվարի 7-ից, որով ի պաշտպանություն վիրտուալ հարթակներում մեսրոպատառ հայերենի պաշտպանության, կոչ էր արվում փետրվարի 7-ը հռչակել համացանցում հայատառ գրելու օր:

Տարիների ընթացքում նախաձեռնությանը միացել են բազմաթիվ անհատներ, կազմակերպություններ, քաղաքական ու հասարական գործիչներ: Հաղթահարցած են տեխնիկական ու ծրագրային խոչընդոտները՝ համացանցին միացող բոլոր տեսակի սարքերից արդեն կարելի է գրել մեսրոպատառ հայերեն:

Համացանցում հայատառ գրելու հասարակական նախաձեռնության հեղինակները մեկ անգամ ևս կոչ են անում թե՛ պետական, թե՛ մասնավոր կազմակերպություններին, անհատներին համացանցում հայերեն գրել բացառապես մեսրոպատառ: Հաշվի առնելով փաստը, որ հատկապես դպրոցահասակների շրջանում դեռևս գերիշխող է ոչ մեսրոպատառ հայերենը և մտահոգված լինելով նմանատիպ այլ փաստերի առկայությամբ, հայտնում են նաև մեսրոպատառ հայերենի պաշտպանությանն ուղղված ցանկացած տեսակի օրենսդրական նախաձեռնության քննարկմանը մասնակցելու պատրաստակամության մասին: