ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Իտալիայի փոխվարչապետը հանդիպել է դեղին բաճկոնավորների հետ. ֆրանսիական իշխանությունները զայրացած են
2019-02-07 12:34:51

Իտալիայի փոխվարչապետ Լուիջի դի Մայոյի հանդիպումը դեղին անթև բաճկոնավորների առաջնորդներից մեկի՝ Քրիստոֆեր Շալանսոնի ու Եվրախորհրդարանի ընտրություններում այդ շարժման թեկնածուների հետ Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունում անվանել են նոր ու անթույլատրելի սադրանք: Ֆրանսիայի ԱԳՆ-ից խնդրել են դի Մայոյին չմիջամտել եվրոպական մեկ այլ պետության ներքին գործերին:

Իտալացի քաղաքական գործիչը հանդիպումից հետո Twitter-ում տեղադրել էր լուսանկար և գրել. «Փոփոխությունների քամին հատել է Ալպերը»:

Ավելի վաղ դի Մայոն արդեն հրապարակավ աջակցությունն էր հայտնել «դեղին անթև բաճկոնավորներին» և կոչ արել չհանձնվել: «Ծնվում է նոր Եվրոպա: Դեղին անթև բաճկոնավորների Եվրոպա: Դա բարդ ճակատամատ է, որում մենք կարող ենք պայքարել ուս-ուսի տված», -գրել էր դի Մայոն «Հինգ աստղերի շարժումը» անվանումով կայքում՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է աջակցել ֆրանսիական շարժմանը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կառավարությունը 2018-ի հոկտեմբերին հայտարարել էր վառելիքի հարկերը բարձրանցելու մասին։ Կառավարությունը տնտեսակական այդ քաղաքականությունը բացատրել էր բնապահպանական խնդիրները լուծելու, օդի աղտոտվածությունը վերահսկելու նպատակով: Սակայն հազարավոր ցուցարարներ՝ դեղին բաճկոններ հագած, դուրս էին եկել Փարիզի ու այլ քաղաքների փողոցներ: Նրանք պահանջում էին չեղարկել Ֆրանսիայի նախագահի նախաձեռնած հարկային բարեփոխումները, որոնք հանգեցրել են դիզելային վառելիքի գնի կտրուկ աճին: Ցուցարարները դիմել էին նաև բռնությունների՝ ջարդելով ու հրկիզելով ցուցափեղկեր, ավտոմեքենաներ:

Մակրոնը հայտարարել էր որոշ զիջումների մասին՝ խոստանալով 2019-ի հունվարից նվազագույն աշխատավարձը բարձրացնել 100 եվրոյով, նվազեցնել թոշակառուների և անապահով խավի հարկերը: Մակրոնը միաժամանակ, նշել էր, որ տնտեսական քաղաքականության շրջադարձ չի լինի, ինչպես նաև դատապարտել էր տեղի ունեցած բռնությունները: