ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գոհացուցիչ հանդիպում՝ անորոշության ելքով. Պոլսի պատրիարքի ընտրությունների հարցի լուծումը դեռեւս մշուշոտ է
2019-02-07 14:22:42

Հասմիկ Մարտիրոսյան

«Ռադիոլուր»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չվուշօղլուի հետ հոգեւոր հայրերի հանդիպումը հուսադրող էր, բայց Պոլսի Հայոց պատրիարքի նոր ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ անորոշությունը դեռ պահպանվում է: Այս մասին այսօր «Ռադիոլուրին» հայտնել է Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Երկու օր առաջ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում ընդունել էր Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Խաժակ արք. Պարսամյանին, Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշյանին ու Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի ղեկավար Շահե ծայրագույն վարդապետ Անանյանին: Կողմերը քննարկել էին Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրության հարցը:

«Համայնքը խաղաղ չէ, դուք խաղաղ եղեք ասեց (Մևլյութ Չավուշօղլուն), միացեք իրար, որ գոռալ, կանչել չլինի , հետեւաբար մենք էլ կարողանանք բան մը անել, եւ արտոնություն տալ»,- ասաց Աթեշյանը:

Որքան կձգվի արտոնության ժամկետը, Սրբազան Հայրը չի կարող հստակեցնել: Թուրքիան մարտի 31 պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին եւ զբաղված է ներքին հարցերով՝ տեղեկացրեց Արամ Սրբազանը.

«Չենք կարող իմանալ, ինքն էլ չգիտի (Չավուշօղլուն): Ընտրություններ կան, որից հետո պետք է նստեն քննարկեն, որովհետև պատրիարքի ընտրության հարցի լուծումը արտաքին գործերի նախարարի գործը չէ, այլ՝ ներքին գործերի: Հետեւաբար ժամանակ է պետք՝ 6 ամիսեն կըըլա, 8 ամիսեն ատի մենք չենք կըրնա գիտնալ, եւ նախարարն էլ չի կըրնա ժամկետներ տալ»:

0:00
0:00