ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արամ Առաջինը շնորհակալություն է հայտնել Մակրոնին
2019-02-07 16:00:46

Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհակալական նամակ է հղել  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ողջունել նրա՝  իր երկրում ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր» հայտարարելու որոշումը։ Այս մասին նշված է կաթողիկոսարանի պաշտոնական կայքում։

Նորին Սրբությունն իր նամակում ընդգծել է նախագահ Մակրոնի այս որոշման հատուկ կարևորությունը. «Մենք խորապես հավատում ենք, որ այս որոշումը պերճախոս արտահայտությունն է ձեր ունեցած ամուր կապվածության, արդարության, պատմական անհերքելի իրողության և 20-րդ դարի առաջին Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության»։
 
Վեհափառ Հայրապետն իր նամակը եզրափակում է՝ հայտնելով, որ  նախագահի այս որոշումը շոշափելի արտայայտութիյունն է այն բարեկամական կապերի, որոնք կմիավորեն ֆրանսիացի և հայ ժողովուրդներին:

Փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ապրիլի 24-ը կդառնա «Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր»։ Մակրոնը նշել է, որ իր այս նախաձեռնությունը կսկսի գործել հաջորդ ապրիլի 24-ից։