ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանը կարո՞ղ է դիտորդ լինել ռուս-վրացական բանակցություններում. կարծիքներ Թբիլիսիից
2019-02-07 17:33:08

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

Ռուսաստանի ու Վրաստանի միջգերատեսչական պատվիրակությունները եւ  SGS ընկերության ներկայացուցիչները երեկվանից Շվեյցարիայում բանակցում են առեւտրային միջանցքների շուրջ։

Համաձայնագրի իրագործումը կարեւոր է Հայաստանի համար, քանի որ այն կարող է Վերին Լարսին այլընտրանքային ուղիներ լինել մեր երկրի համար։

Հայաստանի վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը «Ռադիոլուր»-ին ասել է, որ ժամանակն է Հայաստանը ներգրավվի վրաց-ռուս-շվեյցարական բանակցություններում, թեկուզ դիտորդի կարգավիճակով։

Վրաստանի խորհրդարանի խոսնակի արտաքին հարցերով խորհրդականը «Ռադիոլուրին» տված հարցազրույցում նշել է, որ բանակցություններում Հայաստանին ներգրավելու առաջարկը հետագայի հարց է։


0:00
0:00

 

Այս օրերին, երբ կրկին ակտիվացել են ռուս-վրացական «Առևտրային միջանցքների մասին» 2011 թվականին ստորագրված համաձայնագիրը կյանքի կոչելու մասին խոսակցությունները, Հայաստանը որպես գործընթացի ուղիղ շահառու, պետք է ակտիվորեն աշխատի ներգրավվել բանակցություններում։

Նման առաջարկ է անում վարչապետ Փաշինյանի արտաքին հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանը.

«Հայաստանի ֆորմալ ներգրավվածության մասին չէ խոսքը ծրագրով կողմ չենք, սակայն դիտորդի կարգավիճակը տարածված պրակտիկա է։ Կարծում եմ, որ բոլոր երեք կողմերի հետ համաձայնեցնելու պարագայում սա պիտի որ հնարավոր լինի, հատկապես հաշվի առնելով, որ կողմերը գիտակցում են՝ Հայաստանն այս գործընթացի ուղիղ շահառուն է»։ 

Վրաստանում հակասական կարծիքներ կան առաջարկի շուրջ։ Վրաստանի համերաշխության և քաղաքացիական հավասարության նախկին նախարար Պաատա Զաքարեաշվիլին առաջարկը հետաքրքիր է համարում, սակայն կարծում է՝ այն պետք էր առաջ քաշել 2011-ին, երբ ստորագրվում էր Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտրային միջացքները բացելու մասին պայմանագիրը։

«Ավելի լավ կլիներ այն ժամանակ դրա մասին խոսել. համաձայնագիրը կնքված է երկու երկրների միջև։ Նրանում երրորդ երկիր ներգրավելու մասին խոսք չկա, ուստի ես կասկածում եմ, որ դա իրատեսական է։ Հայաստանի նախկին իշխանությունները երևի այն ժամանակ պետք է մտածեին, հիմա արդեն ուշ է, չեմ կարծում, որ կողմերը կվերանայեն համաձայնագիրը»։


Զաքարեաշվիլին նշում է, որ նույնիսկ ոչ ֆորմալ կարգավիճակով դիտորդի ներգրավումը որևէ կերպ պետք է արձանագրված լիներ։ Ըստ նրա, Հայաստանը լավ հարաբերություններ ունի առանձին թե Ռուսաստանի, թե Վրաստանի հետ, ուստի կարող է իր հետաքրքրությունների մասին խոսել երկկողմ հանդիպումներում՝ աշխատելով դրանք անել   համաձայնագրի իրականացման համար։ 

Ընդդիմությունը՝ մասնավորապես նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ում իշխանության տարիներին է ստորագրվել պայմանագիրը, այսօր մտահոգված է լրատվամիջոցներում հնչող բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածություններով։ Սաակաշվիլին, ներկայացնելով ռուսական լրատվամիջոցներում «Վրաստանը Ռուսաստանին լուրջ զիջում է անում» վերնագրված հոդվածը, նշում է, որ «օլիգարխ Իվանիշվիլիի կապիտուլյացիան վրաց պետականության համար երկարատև, աղետալի հետեւանքներ է ունենալու»։ 

Ընդդիմադիր գործիչ Սերգի Կապանաձեն նշում է, որ եթե այդ տերմինալները լինեն այնտեղ, որտեղ նախատեսված է ըստ համաձայնագրի, այսինքն Վրաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ապա խնդիր չեն տեսնում։  Ինչ վերաբերում է բանակցություններում Հայաստանի ընդգրկմանը, ասում է

«Հավանաբար դա կարելի է քննարկել, բայց այս փուլում հարաբերությունները Ռուսաստանի հետ այնպիսին մակարդակում չեն, որ արժե ընդգրկել որևէ կողմի»։

Վրաստանի խորհրդարանի նախագահի արտաքին հարաբերությունների հարցով խորհրդական Լևան Մախաշվիլին, նշելով, որ Վրաստանում պաշտոնական մակարդակով նման խոսակցություն չի եղել, ընդգծում է

«Իհարկե, հասկանում եմ Հայաստանի դիրքորոշումը, հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, բացի այդ Վրաստանը ջերմ ու բարիդրացիական հարաբերություններ ունի Հայաստանի հետ, հնարավոր բոլոր հարցերի մասին տեղյակ ենք պահում հայկական կողմին։ Բայց եթե դա անհրաժեշտ է, թե Հայաստանը երբ, ինչ ձևաչափով պետք է ներգրավվի, հավանաբար հետագայի հարց է, նաև երկկողմ հարաբերությունների հարց»։

Վերջինս նշում է, որ բանակցություններն ընթանում են ոչ ավելորդ հապճեպությամբ՝ ելնելով Վրաստանի շահերից։

Վրաստանում դժգոհության առիթ դարձած ռուսական մամուլի պնդումներին ի պատասխան երկրի ԱԳՆ հայտարարում է, որ ամեն ինչ արվում է 2011 թվականի համաձայնագրի դրույթների համաձայն: ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին նշել է, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ տարանջատման գծի վրա «մաքսային տերմինալի ստեղծման մասին խոսք չկա»։

Վրաստանում սակայն փորձագետները հիմնականում շարունակում են պնդել, որ հարավօսական կամ աբխազական առևտրային միջանցքները կարող են վերագործարկվել միայն ՌԴ-ի հետ գլխավոր հարցը լուծելուց հետո: «Վերին Լարսի փոխարեն տրանսպորտային հաղորդակցության իրականացումը Հարավային Օսիայով նշանակում է ճանաչել Օսիայի անկախությունը»՝ ասում են