ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՀԱԷԿ-ի աշխատավարձերի հարցը կլուծվի. խոստանում է տնօրենը
2019-02-07 17:54:18

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

ՀԱԷԿ-ի 67 աշխատակից ատոմակայանից դուրս գալու դիմում է գրել. դժգոհ են, որ աշխատավարձը քիչ են բարձրացրել: «Ռադիոլուրին» այս մասին տեղեկացրել է Հայաստանի ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը՝ մանրամասնելով, որ օպտիմալացման արդյունքում գոյացած գումարները բաշխվել են որպես աշխատավարձ, ինչը եւ չի գոհացրել մի հերթափոխի աշխատակիցներին:

Մովսես Վարդանյանն ընդգծել է, որ, չնայած դիմում գրելուն, նրանք շարունակում են աշխատել, իսկ ՀԱԷԿ-ի միջուկային անվտանգությանը եւ աշխատանքների բնականոն ընթացքին վտանգ չի սպառնում:

Բացի այդ՝ ներկայում այ
դ աշխատակիցների հետ հանդիպումներ-քննարկումներ են անցկացվում՝ խնդրին լուծում տալու նպատակով: Հայաստանի ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը «Ռադիոլուրին» փոխանցել է՝ պետք չէ մեծ սենսացիաներ փնտրել:

0:00
0:00