ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նոր խնդիրներ՝ նախկին կոալիցիոն գործընկերների միջեւ
2019-02-07 18:11:23

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Նախկին կոալիցիոն գործընկերների միջեւ տարաձայնություններից բացի նոր խնդիրներ են առաջանում:

Պատճառը թերեւս կարող է դառնալ այսօր Աժ-ում հնչած սկանդալային հայտարարությունը եւ դրան հաջորդող մյուս կողմի պատասխանը:

Այս անգամ կիզակետում հայտնվել են «Բարգավաճ Հայաստան» եւ ՀՅԴ կուսակցությունները:

0:00
0:00

Նախորդ խորհրդարանում լուծարված Մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովն այս խորհրդարանում նորից ձեւավորվել է՝ փոքր ինչ այլ անվանումով, բայց անելիքների անհամեմատ մեծ ծրագրերով:

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստն էր: Հենց այս աշխատանքի ընթացքում էլ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հիշեց տարիներ առաջ «Դրոյի» գործով ցմահ դատապարտվածների խնդիրը:

«Նույն Արմենակ Մնջոյանի դեպքում ամեն օր ահազանգ է եղել, որ «Դրո»-ի գործով կան սպիտակ թելեր եւ այլ դաշնակցական այսօր պետք է այնտեղ նստած լինեին, ոչ թե Արմենակ Մնջոյանը կամ Արսեն Արծրունին: Բայց հիմա ես չեմ ցանկանում նիստը տեղափոխել քաղաքական հարթություն:

Հունվարին բանտում մահացած Արմենակ Մնջոյանը եւ Արսեն Արծրունին ցմահ ազատազրկման էին դատապարտվել «Դրոյի» գործով։

1994-ին «Դրոյի» ահաբեկչական կառույցի բացահայտման մասին հայտարարություններից հետո իշխանությունը բռնի տապալելու ծրագրեր մշակելու մեղադրանքով սկսվեց «31-ի գործը», որով անցնում էին դաշնակցական Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, Հրանտ Մարգարյանը:

Հետագայում Վահան Հովհաննիսյանը եւ ես մի քանիսը ազատ արձակվեցին, հիմնավորումը «իրավիճակի փոփոխությունն» էր: Աժ-ում այսօր արված հայտարարությունն արդյո՞ք հիմքեր ուներ եւ կա՞ արդյոք գործի վերանայման անհրաժեշտություն՝ «սպիտակ թելերի» ակնարկի պատճառով: Հարցը պարզաբանելու համար «Ռադիոլուրը» դիմեց դաշնակցական Գեղամ Մանուկյանին:

«Դրո»-ի գործից խոսողը պետք է քաջ ծանոթ լինի դատավարության ընթացքին, վայրիվերումներին, դատավճռին, արդարացումներին, այդ քաղաքական պատվերը փլվելուն: Դա շատ տարողունակ թեմա եւ PR-ակցիայի կամ չգիտեմ ինչի համար չարժի դրան անդրադառնալ: Գիտեք, Դաշնակցությունը շատ մեծ է եւ աղերս չկա, որ Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը մեկնաբաներ Դաշնակցության պես կուսակցությունը: Պարզապես՝ ձեր հարցին ի պատասխան կառաջարկեմ դիմեք առողջապահության հանձնաժողով, երեւի այնտեղից ավելի ճիշտ կմեկնաբանեն»:

«Դրոյի» գործն այսօր ընդամենը օրինակ էր՝ ցուցադրելու, թե որքան խնդիրներ կան քրեակատարողական հիմնարկների եւ արդարադատության հետ կապված: Հանձնաժողովն առաջիկայում անդրադառնալու է տարբեր հրատապ խնդիրներին, դրանցից մեկը կրկին կապված է ցմահ դատապարտվածների հետ:  

«Չկա Հայաստանում որեւէ ցմահ ազատազրկված, որի ամբողջ կենսագրությունը եւ ամբողջ «դոսյեն», քրեական գործը իր բոլոր մանրամասներով ես չիմանամ: Այո, ցավոք սրտի, մեկ ցմահի վերաբերյալ արտահոսքը խանգարեց, որպեսզի առնվազն մի քանի ցմահ դատապարտյալներ, որոնք այս տարիների ընթացքում իսկապես զղջացել էին եւ կար նաեւ տուժողների իրավահաջորդների ներումը, մենք ունեցանք այստեղ հետնահանջ: Այն հանրայնացումը ստիպեց, որ գնան միգուցե համահարթեցման ճանապարհով»:

Չորս օրից արդեն հանձնաժողովը Աժ-ում հանդիպում է կազմակերպելու Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:  Նրա հետ մշակելու են աշխատանքների եւ հրատապության աշխատանքային ճանապարհային քարտեզը: