ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-02-08 10:07:00
  • «Հայկական ժամանակ». Կառավարության ծրագրի իրական մոտիվները
  • «Ժամանակ». Կառավարության ծրագիրը ստեղծագործական ուրույն ոճ է․ սա չէր սազում նոր իշխանությանը
  • «Ժողովուրդ». Հիվանդանոցների մի մասը հրաժարվել է նախարարի առաջարկից
  • «Իրատես». Կառավարությունը թեղուտցիների գլխի տակ փափուկ բարձ է դնում

Կառավարության ծրագրի իրական մոտիվները

Վերջին օրերին հիմնական «թրենդը» «Հայկական ժամանակ»-ի դիտարկումներով կառավարության ծրագիրը քննադատելն է: Հիմնական մեղադրանքն այն է, որ ծրագիրն ավելի շատ բարի ցանկությունների ու կենացների ժողովածու է հիշեցնում, կոնկրետ թվեր ու «պլանային ցուցանիշներ» չկան: Իսկ ինչո՞ւ չկան թվեր: Այսօրվա իշխանությունները, ինչպես թերթն է գրում, տնտեսության ընթացքի ուղղությունը փոխելով են զբաղված, ու կառավարության ծրագիրը դրա մասին է: Դրա համար էլ առաջին հերթին նշված են նպատակները, իսկ կոնկրետ ցուցանիշներ չկան: Որովհետև հեղափոխությունների ընթացքը կանխատեսել գործնականում հնարավոր չէ, իսկ Հայաստանում այսօր հենց տնտեսական հեղափոխություն է տեղի ունենում:

«Հայկական ժամանակ»-ի կարծիքով կառավարության ծրագրի ամենամտահոգիչ կողմը նոր ծրագրերի բացակայությունը կամ սակավությունն է: «Պարզ ասած՝ նպատակները հայտնի են, քաղաքական կամքի առկայությունն ակնհայտ է, հասարակական աջակցությունը կա, իսկ ահա կոնկրետ մեխանիզմների հարցում անորոշություն է, ռեսուրսներն էլ ակնհայտորեն չեն հերիքում»,- գրում է թերթը:

Կառավարության ծրագիրը ստեղծագործական ուրույն ոճ է․ սա չէր սազում նոր իշխանությանը

«Ժամանակ»- ի զրուցակից տնտեսագետ, Կենտրոնական բանկի 1994-98թթ նախագահ Բագրատ Ասատրյանի գնահատմամբ կառավարության ծրագիրը ոճաբանական իմաստով նախկին կառավարության ծրագրի ժառանգության շարունակությունն է. «2017թ. ծրագրի կրկնությունն է. առանցքային թվերին անդրադառնանք՝ երկու ծրագրում էլ տնտեսական աճը 5 տոկոսի շուրջ է, սոցիալական վիճակի բարելավման ցուցիչները համարյա համընկնում են, այս ծրագրում տրված լուծումները նախորդ ծրագրից են գալիս»:

Կառավարության ծրագրում թվերի ու տոկոսների քիչ լինելը վկայում է, որ կառավարությունը խուսափում է հաշվետվողականությունից և իրեն ապահովագրում պատասխանատվության բեռի՞ց հարցին «Ժամանակ»- ի զրուցակիցը դժվարացել է կոնկրետ պատասխանել:

«Կարծում եմ՝ ամեն դեպքում այս կառավարությունը գիտակցում է, որ սա Սերժ Սարգսյանի կառավարությունը չէ, սա ընտրված կառավարություն է: Այն ժամանակ ելակետային էր, որ անեմ-չանեմ՝ մեկ է: Այս իշխանությունները պետք է հասկանան, որ իրենք հաշվետու են, և զարգացման թիվ մեկ գրավականը իրենց հաշվետվողականությունն է, հակառակ դեպքում՝ այն սկզբունքներն ու գաղափարները, որ դրվել էին հեղափոխության հիմքում, արժեզրկվելու են, իմաստազրկվելու են: Հինգ տոկոս տնտեսական աճը թույլ ցուցանիշ է մեր առջև ծառացած խնդիրների լուծման համար: Մեզ երկնիշ տնտեսական աճ է պետք, առնվազն տարեկան 2-3 մլրդ օտարերկրյա ներդրումներ պետք է լինեն: Ես իմ դժգոհությունը հայտնել եմ 2019-21 միջնաժամկետ զարգացման ծրագրի վերաբերյալ, որտեղ նախորդ տարիների համեմատ ցուցանիշների նվազում կար, որը չէր սազում այս նոր իշխանություններին», ասել է», ասել է Բ. Ասատրյանը:

Հիվանդանոցների մի մասը հրաժարվել է նախարարի առաջարկից

«Ժողովուրդ» թերթի համար սպասելի էր, որ չարորակ նորագոյացությունների վիրահատությունները քաղաքացիների համար բացարձակ անվճար դարձնելու մասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը դրական արձագանք կունենա: Եթե հաշվի առնվի այդ հիվանդությամբ տառապողների թիվը, ապա թերթի կարծիքով, իսկապես նման նախաձեռնությունը մեզանում խիստ անհրաժեշտ է:

«Միայն թե այս ծրագիրը լիարժեք ներդնելու մեխանիզմներն ամբողջությամբ չեն հստակեցվել, ու կան որոշակի ռիսկեր: Քաղցկեղի վիրահատությունը անվճար կլինի այն հիվանդանոցներում, որոնք կստորագրեն պայմանագիրը նախարարության հետ: Եւ այս դեպքում տվյալ ԲԿ-ն չի կարողանա վճարովի հիմունքներով քաղցկեղային հիվանդությունների դեպքում վիրահատություններ անել: Այսօր ոչ բոլոր բժիշկներն են պատրաստ պետության սահմանած ավելի ցածր վճարով վիրահատություններ անել: Արդյունքում այդ հիվանդանոցները կարող են զրկվել փորձառու վիրաբույշներից, քանի որ նրանք հանուն փողի կգերադասեն այն հաստատություններում աշխատել, որտեղ քաղցկեղի վիրահատությունը կլինի վճարովի», -գրում է թերթը:

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել այն մասին, որ որոշ բուժհաստատություններ հրաժարվել են պայմանագիր կնքել Առողջապահության նախարարության հետ, քանի որ այդ կարգի հիվանդների համար պետք է համալիր համակարգ, որն ունի Ֆանարջյանի անվան ուռուցքաμանության ազգային ինստիտուտը: Որոշ բուժհաստատություններ քննարկել եւ նպատակահարմար են գտել հրաժարվել:

«Իրատես». Կառավարությունը թեղուտցիների գլխի տակ փափուկ բարձ է դնում

«Իրատես»-ը ՎՏԲ բանկի տնօրինմանը հանձնված «Թեղուտ ՓԲԸ»-- վերաշահագործարկումը մոտ ապագայում քիչ հավանական է համարում: Օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչների հայտարարությունները, թե ամենաուշը փետրվարին հանքի վերաբացման մասով դրական նորություն կլինի, ըստ թերթի՝ օդում են մնում:

ՎՏԲ-ն, պարզվում է, հանքը կրկին շահագործելու մասով որևէ որոշում չունի: «Դեռ չի գտնվել մի մարդ, կազմակերպություն, որ պատրաստ լինի 300 մլն դոլար ներդնելու և վերաշահագործարկելու հանքը: ՎՏԲ-ն էլ այս հարցով առանձնապես մտահոգված չէ: Կլինի՞ ներդրող, կքննարկեն վերաբացելու հարցը, չի՞ լինի, շտապելու տեղ չունեն,- ասել է «Իրատեսի» զրուցակիցը, հավելելով, որ ոչ մի ներդրող չի ցանկանա հեղհեղուկ միջավայրում բիզնես գործունեություն ծավալել:- «Թեղուտի» դեպքում խնդիրը սովորականից բարդ է. նախ` կառավարությունը հատուկ որոշմամբ պետք է «Վալեքսից» վերցնի հանքի շահագործման լիցենզիան ու այն նոր ներդրողին տրամադրի, որպեսզի վերջինս կարողանա հանքարդյունաբերությամբ զբաղվել: Այդ պատճառով էլ ՎՏԲ-ի համար այս հարցը առաջնային չէ, ավելորդ գլխացավանքի մեջ ընկնելու հավես չունեն: Ինչ վերաբերում է վերաշահագործարկելուն, ապա այդ մասին զրույցները խոստումների մակարդակում էլ կմնան»: