ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կառավարության ծրագիրը հաստատված է և կներկայացվի ԱԺ
2019-02-08 10:48:47

ՀՀ կառավարությունն այսօր արտահերթ նիստում հաստատել է կառավարության ծրագիրը և այն օրենքով սահմանված կարգով կներկայացնի Ազգային ժողով: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ վերջին մեկուկես օրում իրականացրել են խմբագրական աշխատանքներ, մաքսիմալ մշակել առաջարկները և ներառել նախագծում:

Նրա կարծիքով՝ արդյունքում ծրագիրն ունի ճիշտ կառուցվածք և սկզբունքներ: Ծրագրի հետ կապված անելիքների գործիքակազմը և թվային ցուցանիշներն արտացոլված կլինեն ոլորտային ծրագրերում, որոնց վրա կաշխատեն կառավարության ծրագրի հաստատումից հետո:

Ծրագրում նշված է, որ առաջիկա 5 տարիներին կառավարության գործունեությունը միտված է լինելու պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը, հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն:

Կառավարության առաջիկա տնտեսական քաղաքականության հիմնական առանձնահատկությունը լինելու է ներառական տնտեսական աճի խթանումը։ Տնտեսությունը պետք է աճի բարձր տեմպերով. ծրագրային ժամանակահատվածում ՀՆԱ-ի աճի միջին տեմպը պետք է կազմի առնվազն 5 տոկոս:

Կառավարության ծրագրի նախագիծը, որը ներկայացվել էր կառավարության փետրվարի 6-ի նիստում, չէր հաստատվել, եղել էին նոր առաջարկություններ:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Տես նաև՝