ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Գույների կախարդանքը». ցուցահանդես՝ Մինասի գույներով
2019-02-08 12:42:21

Հայաստանի ազգային պատկերասրահում վաղվանից կգործի Հայաստանի տարբեր դպրոցներից և հաստատություններից շուրջ վեց հարյուր աշակերտների մասնակցությամբ ինքնատիպ մի ցուցահանդես:

4 ամիս առաջ մեկնարկած նախագծի հիմքում մեր հայրենի բնաշխարհի գույներն են, որի գունային սիմվոլիկ հավաքական պատկերը 1960 թվականին ստեղծված Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավն է։ Թիմային աշխատանքի արդյունքում պատանի արվեստասերները նշված կտավի ուրվանկարի և տարաբնույթ իրերի` գործվածքների, թելերի, բազմերանգ գույների համադրությամբ ստեղծել են հայտնի գեղանկարի մոտ 60 ինքնատիպ կոլաժային վերարտադրություն: