ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սուրբ Վալենտինի տոնին ռուսաստանցիների նախընտրած ուղղությունը Երևանն է
2019-02-08 13:59:01

Ռուսական զբոսաշրջային «Туту.ру» ծառայությունը վերլուծել է ավիատոմսերի վաճառքի ամսաթվերը` փետրվարի 14-ին նշվող Սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ, քանի որ ռուսաստանցիները որոշել են մի քանի օրով ռոմանտիկ ուղևորություն կազմակերպել: Ըստ Life.ru կայքի՝ սիրահար զույգերը որոշել են մեկնել փետրվարի 13-ին և վերադառնալ 16-17-ին: Աղբյուրի ընդգծմամբ՝ պարզվել է, որ արտասահմանյան ուղղություններից ամենից շատ ռուսներն այս տարի Փարիզի փոխարեն ընտրել են Երևանը: Ինչպես ցույց է տալիս ուսումնասիրությունը, արտասահմանյան ուղղությունների թոփ տասնյակում սիրահար զույգերի համար Երևանին հաջորդում են Պրահան, Թբիլիսին, Բանգկոկը, Մինսկը, Ստամբուլը, Բաքուն, Թել Ավիվը: