ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Պատգամավորից փող տանելու նպատակ չունենք. նախկին դեսպանը՝ պատգամավորի դեմ
2019-02-08 19:03:14

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

 

Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը դատական հայց է ներկայացրել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ: Հայցի առիթը հունվարի 16-ին ԱԺ ամբիոնից նախկին դեսպանի հասցեին հնչած գնահատականներն են:

Դատարան դիմող կողմը կարծում է, որ դրանք վիրավորել են Անդրանիկ Մանուկյանի պատիվն ու արժանապատվությունը: Պատասխանող կողմն ասում է ՝ վիրավորելու նպատակ չի ունեցել, խոսել է փաստերի մասին, իսկ դատարանում պատրաստվում է նոր փաստեր ներկայացնել:

 

Անդրանիկ Մանուկյանի շահերը դատարանում պաշտպանել պատրաստվող Ալեքսանդր Սիրունյանը «Ռադոիլուրի» հետ զրույցում մանրամասնեց. դատական հայց են ներկայացրել Ուկրաինայում նախկին դեսպանի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու պահանջով: Կարծում են, որ հունվարի 16-ին ԱԺ ամբիոնից Արման Բաբաջանյանի ելույթի մեջ եղել է առնվազն 7 ձևակերպում, որոնցից 2-ը վիրավորանք է, 5-ը՝ զրպարտություն:

 

««Կասկածելի կենսագրություն» և «արատավոր նշանակումներ». սրանք մենք վիրավորանք ենք համարում, իսկ « «քրեական անցյալով անձ, ով տարիներ ի վեր զբաղված է եղել ՀՀ դեսպանատան անվամբ դիվանագիտական համարներ վաճառելով» արտահայտությունը և մի քանի այլ բան՝ զրպարտություն»:

 

Դիմող կողմը դատարանից խնդրում է Արման Բաբաջանյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել Անդրանիկ Մանուկյանից վրավորական 2 արտահայտության համար, իսկ պշատպանական կողմի կարծիքով զրպատություն պարունակող դրևվագները հերքել ԱԺ-ում հավատարմագրված բոլոր ԶԼՄ-ների միջոցով: Դիմող կողմը նաև խորհրդանշական ֆինասական հատուցում է պահանջում:

 

«Պահանջում ենք յուրաքանչյուր դրվագի համար Արման Բաբաջանյանից բռնագանձել մեկական դրամ: Այսինքն՝ ընդհանուր բռնագանձել 7 դրամ: Բաբաջանյանը անլուրջ մարդ չէ, որ չհասկանա, որ իսկապես վիրավորել ու զրպարտել է: Ներողություն խնդրելը տղամարդու համար է, ամոթ բան չէ»:

 

Լրջությունն ու անլրջությունը որոշվելու է դատարանում՝ սա արդեն Արման Բաբաջանյանի արձագանքն է: Նա կարծում է, որ պաշտպանվելու խնդիր չունի, ավելին, ասում է ՝ դատարան կգնա իր գնահատականները հիմնավորող նոր փաստերով:

 

«Այս ընթացքում ինձ բազմաթիվ այլ փաստեր են տրամադրվել և Ուկրաինայում հայ համայնքի ներկայացուցիչների կողմից, և այլ քաղաքացիների: Այնպես որ, փաստեր կներկայացնեմ, իսկ վիրավորելու նպատակ չեմ ունեցել»:

 

Արման Բաբաջանյանին խնդրեցինք առանձնացնել նոր փաստերից որևէ մեկը:

 

«Այս պահին, օրինակ, ապացույց ունեմ , որ հնդկահավերի ֆերման , որ Ռուսաստանում ամենամեծն է, գրանցավծ է պատգամավոր Դավիթ Մանուկյանի անունով, բայց չի հայտարարագրվել: Էլի փաստեր կան, որ հանրությանը կարծում եմ կհետաքրքրեն»:

Հնդկահավերի ֆերմա ունենալու, նկարների բիզնեսով զբաղվելու մասին Արման Բաբաջանյանը խոսել էր, հունվարի 16-ին, Ազգային ժողովում, երբ խորհրդարանը: Արտաքին հարաբերությունների հարվցերի մշտական հանձնաժողովի նախագահ էր ընտրում: «Լուսավոր Հայաստանի» պատգամավորը քննադատել էր դիվանագիտական կորպուսի աշխատանքը, նշել, որ տարիներ շարունակ դեսպաններ են նշանակվել են կասկածելի կենսագրությամբ մարդիկ, հետո օրինակներ էր բերել, բայց շատ ավելի մանրամասն անդրադարձել Ուկրաինայի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի գործունեությանը:

Նրա պաշտպանին հարցերցի՝ արդյոք պատրա՞ստ են դատարանում պատասխանել նոր փաստերին:

«Այստեղ ինչ-որ մեկը սկսում է սխալվել: Նոր փաստերը փաստաբան Սիրունյանին չեն հետաքրքում: Մենք ունենք 7 ֆրազ, որ Բաբաջանյանը պետք է ապացուցի: Եթե ինքը դատարան բերի իններորդը, մենք ասելու ենք՝ սա գործի հետ կապ չունի:

-Հնդկահավերի ֆերմայի մասին նոր ապացույցերն, օրինակ, բերվելու են:

-Մենք հնդկահավերի մասին չենք խոսում, հնդկահավն առանձին խնդիր է և մենք դրանով դատարան չենք մտել»:

Ի դեպ, Արման Բաբաջանյանն ասում է, որ վիրավորելու նպատակ չի ունեցել, իսկ ելույթը միայն մեկ նպատակ է հետապնդել, ուշել, թե այսուհետև ինչպիսին պետք է չլինեն Հայաստանը ներկլայացնող դեսպանները:


0:00
0:00